Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել․ «Դոպինգ Սփեյս»

Լուրեր

28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
28.03.2026 | 16:58
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 2 լրագրող է զոհվել
28.03.2026 | 16:40
Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ
28.03.2026 | 16:35
Իրավիճակը Կապանում՝ տեղացած հորդառատ անձրևներից հետո
Բոլորը

«Սնուփ Դոգի հետ անմիջական հանդիպման ընթացքում նա ընդգծել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը և այն՝ իր գալիք համերգային ծրագրերում ընդգրկելու պատրաստակամությունն անհրաժեշտ ցուցումներ տալով իր թիմի անդամներին» ,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ պայմանավորվածություններ կան արտիստի ու նրա ներկայացուցիչների հետ։

Հայկ Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ Սնուփ Դոգի, նրա թիմի պահանջով քննարկումների ընթացքի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ նախատեսվող համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացնել:

«Հայտնում ենք, որ արտիստի հետ քննարկումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման արգելքը վերանալու՝ դրանք այլևս հրապարակայնացնելու հնարավորության դեպքում մեծ ուրախությամբ լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշել է ընկերության ղեկավարը։

Ինչ վերաբերում է արտիստի համերգի տոմսերի վաճառքին, «Դոպինգ Սփեյս»-ի ղեկավարը մանրամասնել է, որ տոմսերը գրեթե ամբողջությամբ վաճառված են եղել, իսկ դրա չեղարկումից հետո վաճառված տոմսերի մեծ մասը գնորդների պահանջով վերադարձվել է։

«Ներկայումս նույնպես մեր ընկերությունը շարունակում է ստանալ վաճառված տոմսերի գումարների հետ վերադարձման հայտեր, որոնք սահմանված կարգով վերադարձվում են, հետևաբար, քանի որ ներկա պահին նույնպես ստացվում են նման հայտեր, ուստի տոմսերի գումարների չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկա դրությամբ հնարավոր չէ տրամադրել»,- նշել է Սիմոնյանը պատասխան նամակում։

Նշենք, որ վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, թե Սնուփ Դոգի համերգը հնարավոր է՝ նոյեմբերին տեղի ունենա։ Նախարարը շեշտել էր, որ սպասում են կազմակերպության կողմից վերջնական պատասխանի։

Հավելենք, որ Հայաստանում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։ Ռեփերի համերգի կազմակերպման համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։

 

Մանյա Պողոսյան