Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիայում Մարդինի, Բաթմանի և Հալֆեթիի՝ քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության (DEM) կուսակցությունից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելուց հետո կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը Մարդինում մասնակցել է քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիային։ Հավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելը։

Duvar-ի փոխանցմամբ՝ Օզելի ելույթից և ակցիայի վայրից հեռանալուց հետո ոստիկանները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, նաև ռետինե փամփուշտներ արձակել հավաքվածների ուղղությամբ։

Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Բաթմանի մասնաճյուղը հայտարարել է, որ Գյուլիստան Սոնուքին փոխարինելու համար Բաթմանի քաղաքապետարանում հոգաբարձու նշանակվելուց հետո բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել։ Ձերբակալվածները նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվել։

Բաթմանում երեկ ամբողջ օրվա ընթացքում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 75 մարդ։

Շանլըուրֆայի Հալֆեթի քաղաքում էլ ոստիկանները ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի