Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե Բաքուն «կարող է Երևանին ստիպել խաղաղության»

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Մի շարք օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների՝ Հայաստանի տարածքը սպառնալիքների նոր օջախներ ստեղծելու փորձերի համար օգտագործելն ու նման գործողությունների ինտենսիվությունը վերջին ամիսներին է՛լ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջան» թերթում հրապարակած հոդվածում։

«Նման ռևանշիստական ​​քաղաքականության պայմաններում Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը, արդեն լիովին ձևավորել է արդյունավետ պաշտպանական համակարգ և հարվածի ռազմավարություն, որի շնորհիվ կարողանում է արագ արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության»,- գրել է Ուսուբովը։

Ըստ նրա՝ «Ադրբեջանն ի վիճակի է կասեցնելու երկրի անվտանգությանն ուղղված ճնշումների և ազդեցության ցանկացած փորձ»։

«Ոչ միայն հայ ռևանշիստները, այլև խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու առաջնորդությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և չմոռանան «երկաթե բռունցքի» ուժի մասին»,- սպառնացել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ուսուբովը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական հզորության կենտրոն, կարող է պարտված Հայաստանին ստիպել կայուն խաղաղության, այսինքն՝ խաղաղության պայմանագիր կնքել»։

«Բաքուն դա կարող է անել՝ ելնելով միջազգային իրավունքի պահանջներից, ինչպես նաև վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր, վերջին տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել գերտերությունների «խաղաղապահ» ​​գործունեությանը Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում՝ հիմնվելով հենց «hաղթողներին չեն դատում» սկզբունքի վրա։ Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցային գործընթացում հեռու է ամբարտավանությունից։ Խնդրի լուծումը փոխվստահության մթնոլորտի, ինչպես նաև Հայաստանին արտաքին կործանարար ազդեցությունից ազատելու մեջ է, որը տանում է ձախողման։ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը։ Եթե Երևանն իր մեջ ուժ գտնի ձերբազատվել իր հովանավորների վնասակար ազդեցությունից, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր կդառնա»,- գրել է Ադրբեջանի ԱԽ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի