Դատավոր Ռազմիկ Մարիկյանին նկատողություն հայտարարվեց. ԲԴԽ-ն որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարել նկատողություն։

Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանը և Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել և ունեն հատուկ կարծիք։

Հիշեցնենք՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՔԿ նախագահի կողմից 2024 թ․ հունիսի 21-ի դրությամբ ԱՆ ներկայացրած հաղորդումը, ինչի առնչությամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի, Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ։ Մասնավորապես, քրեական վարույթներից մեկով դատարանը կայացրել է համակցված այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշում այն դեպքում, երբ գործում առկա հանգամանքներից և ապացույցներից ակնհայտ է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ընդ որում՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվում գործի նյութերով և համոզիչ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։