Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից 3-ը վարորդներ են ձերբակալվել, որոնք պարեկներին կաշառք են առաջարկել՝ իրավախախումները չարձանագրելու համար։

Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ի ժամը 19-ին Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք:
Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։
_______________________

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 2-ին:
Գեղարքունիքի մարզի պարեկները ժամը 17.30-ին ամրագոտի չամրակապելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումները չարձանագրելու համար նա պարեկներին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:
Երևանի բնակիչ 37-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:
_______________________

Հաջորդ դեպքն արձանագրել են Երևան քաղաքի պարեկները:
Նոյեմբերի 3-ի ժամը 22.30-ին Նուբարաշեն-Մասիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Ակնհայտ նկատելի է եղել վարորդի ոչ սթափ լինելը: Սթափության թեստ հանձնելուց հետո պարզվել է, որ վարորդն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ է: Արձանագրություն չկազմելու համար Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 55-ամյա վարորդն պարեկներին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Նուբարաշենի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: