Հնդկաստանում գրանցվել է ինքնասպանությունների ամենամեծ թիվը

Լուրեր

14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:07
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Բոլորը

Անգլիական Lancet բժշկական ամսագիրը պարզել է, որ ինքնասպանությունների թվով առաջատար է Հնդկաստանը. տեղեկացնում է Telegraph-ը: 

Ըստ ամսագրի, համաշխարհային մասշտաբով 37 տոկոս տղամարդկանց և 24 տոկոս կանանց ինքնասպանությունների դեպքերը հենց Հնդկաստանում են գրանցվել: 2016 թվականին 230.000 մարդ է ինքնասպան եղել այնտեղ, որից 135.000-ը եղել է տղամարդ և 95.000-ը՝ կին:

Պարզվել է նաև, որ ինքնասպանությունների հիմնական պատճառը եղել է ամուսնությունը, կրոնը, աշխարհագրությունը և տարիքը: Ամսագիրը նշում է նաև, որ Հնդկաստանի հասարակության անտարբերությունը, ընտանեկան ճնշումները, աշխատանքի բացակայությունը և ֆինանսական խնդիրները մեծ չափերի են հասել, իսկ բժիշկ Էրա Դուտան պարզաբանել է, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են դիմակայում սթրեսին և շատերը իրենց խնդիրների լուծման միակ ելք տեսնում են հենց ինքնասպանությունը:

Հնդկաստանում հոգեբուժարանները անհասանելի են մարդկանց համար, հետևաբար մարդիկ անկարող են լինում հասկանալ և լուծել իրենց խնդիրները: