Սպառնացել են «Պոչիկ Ալիով», «տապոռիկներով»․ ինչպես են Դուբայում սեռական շահագործման ենթարկել երիտասարդ հայ աղջիկներին

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Մոտ 20 տարի առաջ Դուբայում տեղի ունեցած ենթադրյալ թրաֆիքինգի գործը դատարանում է։ Մեղադրյալի աթոռին կին է՝ Ռ. Հ.-ն, մեղադրվում է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 20-ից 25 տարեկան այլ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ:

Ռ․Հ․-ն 2009 թվականից մինչև 2024-ը հետախուզման մեջ է եղել։  2024-ին է հայտնաբերվել ու կանգնել դատարանի առաջ։ Հայաստան տեղափոխվելուց հետո նա կալանավորվել է ու պահվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, սակայն այժմ տնային կալանքի տակ է․ առողջական խնդիր ունի, ու դատարանը փոխել է խափանման միջոցը։

Դատարանում քննվող գործով տուժողի կարգավիճակ ունի 5 անձ՝ թեև ենթադրյալ հանցավոր արարքից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 2 տասնյակ կին։ Նրանց մի մասի ինքնությունը, պարզապես, բացահայտել չի հաջողվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեռական շահագործումը տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս։

Քրեական գործից Factor.am-ին մանրամասներ է պատմել Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը։ Դատարանում քննվող գործով տուժող 5 կանանց հավաքագրումը սկսվել է Հայաստանում։ Մեկին, ըստ մեղադրանքի, հենց ինքը՝ Ռ.Հ.- ն է հավաքագրել ու տեղափոխել Դուբայ, իսկ մյուս չորսին հավաքագրել են հանցավոր խմբի այլ անդամներ։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Ռ․Հ․-ի մեղադրանքի համաձայն՝ նա շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006 թվականի ամռանը խարդախությամբ արտասահմանում տան մաքրության կամ երեխա խնամելու աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով հավաքագրել, այնուհետև Դուբայ է փոխադրել տուժողներից մեկին, որտեղ վերջինի փախուստը կանխելու նպատակով՝ վերցրել և իր մոտ է պահել նրա անձնագիրը։ Բացի այդ՝ Ռ.Հ․-ն, նախնական համաձայնության գալով Ա․Մ․-ի հետ, 2006 թվականին Դուբայի օդանավակայանում դիմավորել է Ա.Մ․-ի կողմից հավաքագրված և փոխադրված 4 այլ կանանց, որոնցից ևս վերցվել են նրանց անձնագրերը։

Ըստ մեղադրանքի՝ «հանցավոր խմբի անդամները, օգտվելով Դուբայ տեղափոխված կանանց  անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքներն ու լեզուն  չիմանալու, գումար չունենալու հանգամանքից, ինչպես նաև Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու կապակցությամբ վերջիների մոտ ծագած վիճակի խոցելիությունից, նրանց  կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանց ներգրավել են պոռնկության մեջ՝ նրանց դրել և պահել սեռական շահագործման մեջ, տիրացել վերջինների  մարմնավաճառությամբ վաստակած գումարներին»։

Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանի խոսքով՝ հանցավոր խմբի 4 անդամ դեռևս 2009-ին մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։ 

Այժմ դատարանում քննվող, Ռ․Հ․-ին առնչվող գործով 5 տուժող կանանցից 3-ը Հայաստանում զբաղվել է սեքս աշխատանքով, ու, տեղեկանալով, որ Դուբայում  նույն աշխատանքի համար ավելի բարձր կարող են վարձրատրվել, ցանկություն են հայտնել մեկնել այնտեղ, իսկ մյուս երկուսին խոստացել են մաքրուհու, մատուցողի, երեխա խնամողի աշխատանք: Տուժողները միայն Դուբայում են  հասկացել, թե իրականում որտեղ են հայտնվել ու ստիպված են եղել կատարել հանցավոր խմբի պահանջները:

Տիգրան Պողոսյանի խոսքով՝ դատարանում քննվող գործով անցնող , Հայաստանից տեղափոխված տուժող կանայք 2.5 ամսից մինչև 1 տարի 7 ամիս ժամկետով սեռական շահագործման են ենթարկվել:

«Լեզու չեն իմացել, ձեռքներից վերցրել են անձնագրերը, կատարել են գործողություններ, որոնք  աղջիկների մոտ համոզմունք են ձևավորել, որ հանցավոր խմբի անդամները կապված են ոստիկանության հետ և իմաստ չունի դիմելու նրանց: Նույնիսկ այնպիսի դեպք է եղել, որ տուժողներից մեկը դիմել է ոստիկանին, սակայն ոստիկանը, չհասկանալով, թե այդ կինն իրենից ինչ է ուզում, նրան նորից տարել է այն ակումբի մոտ, որտեղ նրան շահագործման էին ենթարկում, ու շահագործողները նրան դիմավորել ու նորից տարել են ակումբ»,- պատմում է Տիգրան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ բռնության սպառնալիքներին, հանրային մեղադրողը պատմում է, որ նրանց սպառնացել են արաբ երիտասարդների կողմից հաշվեհարդարով։

«Սպառնացել են ինչ-որ «Պոչիկ Ալիով, արաբ երիտասարդներով, որոնց պայմանականորեն կոչել էին  «տապոռիկներ» և հանդիսանում էին, այսպես ասած, աղջիկների պատժիչ ուժը. եթե շահագործողներին չենթարկվեին, այդ «տապոռիկները» նրանց ծեծի կենթարկեին»,- հայտնում է Տիգրան Պողոսյանը:

Մեղադրողի խոսքով՝ Դուբայում կանանց ոչ միայն չեն վարձատրել, այլև նրանցից վերցրել են Դուբայ տեղափոխելու, կացության, սննդի գումարները, ընդ որում՝ տեղափոխման ծախսերն ուռճացրել են՝ հասցնելով մինչև 6000 դոլարի:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ աշխատանք էին կատարում նրանք, պահանջել են նաև, որպեսզի պարբերաբար թարմացնեն իրենց հագուստը, ու դրա  գումարը ևս կանանցից պահել։

Տուժող 5 կանայք, տարբեր եղանակներով կարողացել են ազատվել Դուբայում «գերությունից». մեկը փախուստի է դիմել, մեկը դիմել է արաբ երիտասարդների, որոնք օգնել են թե՛ խորհուրդներով, թե՛ գումարով։  Նրանցից մեկը, հայտնվելով Հայաստանում, իրավապահներին հայտնել է կատարվածի մասին, հարուցվել է քրեական գործ։

Ռ․Հ․-ն չի ընդունում մեղադրանքը

Ռ.Հ.-ն գործի նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, միայն հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Տնային կալանքի կրման ընթացքում սահմանափակել են նաև նրա նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ ունենալու, հաղորդակցության այլ ձևերը, այդ թվում՝ այլ անձանց հետ շփում ունենալու կամ իր բնակության վայրում հյուրընկալելու հնարավորությունը՝ թույլատրելով շփումը բացառապես իր հետ համատեղ բնակվող անձանց և մերձավոր ազգականների հետ, ուստի՝ Ռ․Հ․-ի հետ կապ հաստատելու և նրա դիրքորոշումը լսելու հնարավորություն Factor TV-ն չի ունեցել։

Ուսումնասիրելով այս գործով 2009 թվականին դատապարտված Ա․Մ-ի դատավճիռը՝ պարզեցինք, որ նա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը գտնվել է Դուբայ քաղաքում: Իրեն զանգահարել է ընկերուհին և հայտնել, որ աղջիկներ կան, որոնք ցանկանում են գալ Դուբայ: Ինքը օգնել է նրանց մեկնել, սակայն նրանք տեղյակ են եղել, թե ուր են գնում և ինչով են զբաղվելու: Այդ աղջիկները, ըստ նրա, Դուբայ են գնացել իրենց կամքով, և ինքը ոչ մեկին չի ստիպել, ազատությունից չի զրկել, չի ծեծել, բացի այդ նրանք կապ են ունեցել իրենց ծնողների հետ, իսկ անձնագրերը նրանց մոտ են եղել: 

Ա․Մ․ ցումունքում նշել է, որ իր բռնվելուց հետո նրանք տարիներ շարունակ մնացել են Դուբայ քաղաքում, «իրենց հաճույքները վայելել են,  ապա եկել ու իր վրա գրում են»: Նա պնդել է, որ հավաքագրել է մարդկանց և ուղարկել Դուբայ, սակայն ոչ մեկին չի ստիպել, նրանք տեղյակ են եղել, որ գնում են մարմնավաճառությամբ զբաղվելու և կիսովի գումար աշխատելու, նրանք իրենց կամքով են մեկնել։

Ինչ են պատմել տուժողները

Այս գործով տուժողները  դատական նիստերին  ներկայանալուց խուսափում են։ Նրանցից ոմանք արդեն Հայաստանում ընտանիք ունեն, ու չեն ցանկանում, որպեսզի տարիներ առաջ իրենց հետ տեղի ունեցած դեպքը նորից քննարկման առարկա դառնա ու հասանելի դառնա հանրությանը։ Բացի այդ՝ տուժողներից ոմանք արդեն իսկ այլ մեղադրյալների վերաբերյալ գործերով ներկայացել են դատարան ու ցուցմունքներ տվել, այժմ խնդրում են իրենց հանգիստ թողնել:

Այնուամենայնիվ, «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա են տուժողների՝ այս գործին առնչվող այլ գործերով տված ցուցմունքները։

Նրանցից մեկն, օրինակ, հայտնում է, որ 2003 թվականի օգոստոսին աշխատանքի վայրում ծանոթացել է Գ․Մ․-ի հետ, որ իրեն առաջարկել է բարձր աշխատավարձով մատուցողուհու աշխատանք Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: Ինքը համաձայնվել է, և երեք օր անց Գ․Մ․-ի ուղեկցությամբ եկել է Երևան և անձանգիրը տվել է նրան։ 4 օր բնակվել է Երևանում, ապա մեկնել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաք, որտեղ իրեն դիմավորել են հայազգի երկու տղամարդիկ։ Մոսկվայում մնացել է 14 օր, ապա իրեն ճանապարհել են Դուբայ, որտեղ իրեն դիմավորել են ու տարել Ա․ Մ․-ի տուն։ Վերջինս իրեն դիմավորել է, տանը մարդ չի եղել, իսկ երեկոյան տուն են եկել մի քանի աղջիկներ, իսկ հաջորդ օրը Ա․Մ-ն իրեն ուղարկել է դիսկոտեկ: Ինքը Դուբայում աշխատել է որպես մարմնավաճառ, իսկ աշխատած գումարներն ամբողջությամբ տվել է Ա․Մ․-ին։ Դուբայում մնացել է մինչև Ա․Մ․-ի ձերբակալվելը, որից հետո արդեն անձնագրերը տվել են իրենց։

Այս տուժողը դատարանին հայտնել է, որ իրեն նախապես չեն ասել, որ Դուբայ քաղաքում աշխատելու է որպես մարմնավաճառ: Երբ իրեն տարել են Ա․Մ․-ի տուն, վերջինս իրեն ասել է՝ այսօր հոգնած ես, լողացիր քնիր, իսկ հաջորդ օրն իրեն ուղարկել է դիսկոտեկ և ասել, որ պետք է զբաղվես մարմնավաճառությամբ: Ինքը մերժել է ու ասել, որ իրեն մատուցողուհու աշխատանք են խոստացել: Ա․Մ․-ն ասել է՝ «Մոռացիր այդ մասին, այստեղ պետք է մարմնավաճառությամբ գումար վաստակես, հո քեզ սիրուն աչքերիդ համա՞ր չեն բերել այստեղ»: Ինքը ստիպված է եղել աշխատել, քանի որ վախեցրել են ու ասել՝ «կզանգեմ Պոչիկ Ալիին, կգա կտանի, ամեն տեղից ամեն բան կանի և տեսնեմ, թե ո՞նց չես աշխատում»: Աշխատած գումարը տվել է Ա․Մ․-ին, նա իր ընտանիքի անդամներին երկու անգամ 100 դոլար է ուղարկել, բացի այդ, տվել է տան վարձը, սննդի գումարը և հագուստներ է գնել: Ինքն ամեն օր գնացել է դիսկոտեկ և յուրաքանչյուր օր աշխատել 300-ից 500 ԱՄՆ դոլար՝  նայած օր։ Օրեր են եղել, որ չի ցանկացել աշխատել, սակայն Ա․Մ․-ն  խփել է իրեն  և ասել՝ գնա աշխատիր։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ Ա․Մ․-ն խփել է կա՛մ ձեռքով, կա՛մ փայտով, կա՛մ երկարացման լարով։

Ինչպես չհայտնվել թակարդում

Այս իրադարձություններից 20 տարի անց արտերկրում շահութաբեր աշխատանքի առաջարկները դեռևս չեն կորցրել իրենց գրավչությունը, անպես որ՝ սոցիալական  խնդիրները մեկ օրում լուծելու առաջարկն ընդունելիս պետք է մի պահ կանգ առնել ու գնահատել ռիկսերը։

Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը դիտարկում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հիմա հանել է Հայաստանի հետ վիզային ռեժիմը, որը կարող է ավելի հեշտացել դեպի այդ երկիր մարդկանց հոսքը, և ավելի մեծացնել թրաֆիքինգի ռիսկը։  

Եթե ամեն դեպքում որոշել եք ընդունել արտերկրում աշխատելու որևէ առաջարկ, ապա արժե հետևել այս խորուրդներին․ աշխատեք որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել այն մարդու կամ կազմակերպության մասին, որը Ձեզ աշխատանք է առաջարկում, ոչ մեկին մի՛ վստահեք Ձեր անձնագիրը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը միշտ պահեք Ձեզ մոտ, քանի որ ոչ ոք իրավունք չունի դրանք ձեզնից վերցնելու։

Արաքս Մամուլյան