Շատերը վախենում են Ադրբեջան գնալ․ COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Եվրոպացի խորհրդարանականներին հանձնարարվել է զգույշ լինել COP29-ի ժամանակ, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Եվրախորհրդարանի անդամներից մեկը՝ Մայքլ Բլոսը, Euronews-ին ասել է, որ մինչ Բաքու մեկնելն իրենց կտրամադրվեն մեկանգամյա օգտագործման հեռախոսներ և նոութբուքեր։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բլոսը կարծում է, որ իրենց հրահանգել են Բաքվում օգտագործել սովորական  հեռախոսներ, քանի որ նրանք կարող են սմարթֆոններից գողանալ իրենց անձնական տեղեկությունները։

«Անվտանգության հարցերով խորհրդականները զգուշացրել են մեր սարքերը կոտրելու հնարավորության մասին: Սա նախազգուշական միջոց է՝ հիմնված տարածաշրջանում բռնաճնշումների անձնական փորձի վրա։ Նույնիսկ որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք չենք կարող ազատ շփվել՝ առանց կառավարության վերահսկողությունից վախենալու։ Ինձ համար ամեն ինչ պարզ է․ Ադրբեջանը ճնշում է քննադատական ​​ձայները և օգտագործում COP-ը՝ որպես իմիջի կառավարման հարթակ, այլ ոչ թե իրական երկխոսության»,- ասել է պատգամավորը։

Ավելի վաղ էլ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ասել էր, որ խորհրդարանի անդամներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վախենում են գագաթնաժողովի շրջանակում գնալ Ադրբեջան։

«Խորհրդարանի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ինձ հարցնում են՝ ի՞նչ կարող է պատահել մեզ հետ, եթե գնանք այնտեղ։ COP-ի վերջին միջոցառումներն անցկացվել են Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մինչ այժմ մասնակցել եմ 20 COP միջոցառումների: Ոչ ոք երբեք չի վախեցել գնալ COP միջոցառումներին: Երբեք չի եղել, որ սովորական մարդիկ անհանգստանան հյուրընկալող երկիր գնալու համար։ Սա առաջին անգամ է տեղի ունենում»,- հայտարարել է ԵԽԽՎ պատգամավորը։

ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովն Ադրբեջանում կանցկացվի նոյեմբերի 11-ից 22-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի