Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան

Լուրեր

26.06.2026 | 15:31
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
Բոլորը

Գեղարքունիքի մարզի բնակիչն իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատարով բեռնափոխադրումներ է իրականացնում։ Նա քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը Իրանի տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով: Քննչական կոմիտեի բացահայտումը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, ով պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ-ոք երկար ճանապարհ չէր անցնի և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատայնութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գրամ քաշով զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ»: