Նոր զարգացում Քյարամյանի հետ կապված․ նրա պահվածքը քննվում է ՔԿ կարգապահական հանձնաժողովում

Լուրեր

23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքի վերաբերյալ ՔԿ կարգապահական հանձնաժողովում քննարկում է սկսվել։ Այս տեղեկությունը մեր հարցին ի պատասխան հաստատեց նաև ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Կա ստացված դիմում, որը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։ Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ չհստակեցնելով, թե դիմումն ում կողմից է ստացվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ վիճաբանություն էր ծավալվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև։ Ամեն ինչ սկսվել էր Քյարամյանի հայտարարություններից, որտեղ նա դիմելով ԱԺ դահլիճում գտնվող անձանցից մեկին ասաց.- «Բան ասեցի՞ք։ Այդ սև շորերով պատգամավորը»,-որի ինքնությունն այդպես էլ չբացահայտվեց։

Վեճը վերաճեց լեզվակռվի, և կողմերն անցան փողոցային բառապաշարի։ ՔԿ նախագահը ՔՊ-ական պատգամավորին հարց ուղղեց, թե ինչո՞ւ են պատգամավորի որդուն առնչվող գործի համար իրեն միջնորդում։

Այդ օրը հանրությունն ականատես եղավ էլ ամբիոնից մատ տնկելու, էլ զայրացած խոսափողին խփելու, էլ «արա»-ով իրար հետ խոսելու։ 34-ամյա Քյարամյանը 64-ամյա Աղազարյանին պատասխանեց՝ «ոտքից գլուխ ես արան»։

Արդյունքում Ազգային ժողովի դահլիճում ներկաները ստիպված էին բաժանել իրար վրա բորբոքված գոռգոռացող Քննչական կոմիտեի նախագահին ու իշխանական պատգամավորին։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյանի հայտարարությունների վերաբերյալ, թե Աղազարյանի որդու գործով միջնորդություն է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ), որոնք չեն բացահայտվում։

Ի դեպ, այս վարույթն էլ նախաձեռնվել է Գլխավոր դատախազության հանձնարարությունից հետո, մինչ այդ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցում որոշել էին, որ վարույթի հիմքեր չկան։

Արգիշտի Քյարամյանը երեկ խորհրդարանում՝ աղմկահարույց միջադեպից 15 օր անց ափոփսանք հայտնեց։ «Ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար»,-ասաց Քյարամյանը և միայն Factor.am-ի հարցապնդումներից հետո հայտարարեց, որ պատրաստ է ներողություն խնդրել․ «Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա իմ համար բացարձակ խնդիր չի, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից»,-ասաց նա՝ այդպես էլ ուղիղ չասելով, որ ներողություն է խնդրում։

Ինչ վերաբերում է ՔԿ կարգապահական հանձնաժողովին, որը քննում է Քյարամյանի հարցը, ապա նշենք, որ այն բաղկացած է 8 անդամից։ Նախագահը Քյարամյանի տեղակալ Արսեն Այվազյանն է, կազմում են՝ երեք անձ ՔԿ-ից, երկու անձ վարչապետի աշխատակազմից և ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մեկ տեղն, ըստ ՔԿ կայքի, թափուր է։ Թե ի՞նչ որոշում կկայացնի հանձնաժողովը, որի կազմը հիմնականում բաղկացած է կոմիտեի ներկայացուցիչներից, ժամանակը ցույց կտա։

Նարեկ Կիրակոսյան