Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Մարուքյանը թող ասեն՝ Միքայել Մինասյանը «Ելք» դաշինքի հետ ի՞նչ կապ ուներ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ՀՀ քաղաքական դաշտում հարաբերական անդորր է, մինչդեռ՝ ԱԺ ընդդիմությունը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աշնանը իշխանափոխություն էին խոստանում՝ Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ անելով։ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ իր համար անակնկալ չի եղել իշխանափոխության չիրականացումը։ Պատճառներից մեկն էլ, ըստ նրա, հասարակական անվստահությունն է քաղաքական գործիչների հանդեպ։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման՝ քաղաքացիների 61 %-ը չի վստահում որևէ քաղաքական և հասարակական գործչի։

Սակայն թե՛ Նորայր Նորիկյանը, թե՛ այլ արտախորհրդարանական ուժեր պահանջում են նախկին նախագահներից՝ հեռանալ քաղաքական դաշտից և տարածք տրամադրել Փաշինյանի համար «ոչ խոցելի» ուժերին։ Հարց ուղղեցինք՝ ինչքանո՞վ է հիմնավոր պահանջ սա, չէ՞ որ այդ ուժերն էլ իրենց օրակարգն ու շահերն ունեն, միամիտ սպասում չէ՞, որ նրանք պետք է հեռանան քաղաքական դաշտից, որ այլ ուժեր ընդդիմադիրի դաշտը լրացնեն, միգուցե՝ հաջողության չհասնելու մեղքը հենց արտախորհրդարանական ուժերի՞նն է․ «Այնպես չէ, որ մենք մեղք չունենք։ Կոնկրետ մեր դեպքում՝ մենք երկու տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժ ենք, մենք մեղավո՞ր ենք, որ երկու տարեկան ենք։ Տվեք ինձ Սերժ Սարգսյանի փողերը, հեռուստաընկերություն, տեսեք՝ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը ինչպես է լինում։ Ես ընդգծված դեմ եմ եղել նախկին և ներկա իշխանություններին»։

Նորայր Նորիկյանը որոշակի պայմանավորվածություն է տեսնում նախկին և ներկա իշխանությունների քայլերում։ Նա նաև հանրային հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին, ակնկալելով նրանցից պատասխան, թե ինչ կապ է ունեցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը 2017-ի ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան