Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի մեկ-երկու ձևակերպումների շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.10.2024 | 10:33Խաղաղության պայմանագրում կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն, այս մասին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- հայտնեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։