Արայիկ Հարությունյանն ուղիղ չպատասխանեց` Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը կփոխե՞ն, թե` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական է գնահատում, այս մասին լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան»,- ասաց նա։ Հարությունյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ տալիս են։

Ըստ նրա՝ հայկական կողմը տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։ Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում, միայն ասաց, թե քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ ցանկացած խաղաղության պայմանագիր արդյունավետ է լինում, երբ լինում են փոխզիջումներ։

«Այս պահին պայմանագրի խմբագրված տարբերակները գտնվում են կողմերի մոտ, երբ նոր խմբագրումներ ու տարբերակներ լինեն, փոխանակումներ լինեն, հանդիպումների անհրաժեշտություն լինի՝ դրանք կլինեն»,- նշեց նա։ ՀՀ-ն պատրա՞ստ է Սահմանադրության փոփոխության հետ կապված քայլերի․ այս հարցին Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ մենք բազմիցս ասել ենք ,ունենք կարմիր գծեր և այդ մասին հայտնել ենք։ Ինչո՞ւ հստակ չեք ասում՝ ՀՀ սահմանադրությունը չենք փոխելու Բաքվի պահանջով․ այս հարցադրմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարը միայն նշեց, որ դրա մասին բազմիցս հայտարարվել է։

Մանրամասները` տեսանյութում։