ՌԴ-ն և Ուկրաինան փորձում են պայմանավորվել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու շուրջ․ FT

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացնում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա փոխադարձ հարձակումները դադարեցնելու շուրջ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Ըստ նրանց՝ որպես միջնորդ է հանդես գալիս Կատարը։

FT-ի զրուցակիցները ենթադրել են, որ Մոսկվան դժվար թե համաձայնի նման գործարքի, քանի դեռ Կուրսկի շրջանի սահմանային գոտում ուկրաինացի զինվորականներ կան։ Նմանատիպ բանակցություններ տեղի են ունեցել օգոստոսին, սակայն դրանք խաթարվել են ուկրաինական զինված ուժերի ներխուժմամբ Ռուսաստանի տարածք, ասվում է հրապարակման մեջ։

Խորհրդակցություններին մասնակցած ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան և Կիևն արդեն կրճատել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հաճախականությունը վերջին շաբաթներին՝ որպես իրենց հետախուզական ծառայությունների կողմից ձեռք բերված համաձայնության մի մաս: Միևնույն ժամանակ, առայժմ Կիևը ծրագրում է շարունակել հարվածներ հասցնել Ռուսաստանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին: Ուկրաինայի համար մինչև ձմռան մեկնարկն էներգետիկ օբյեկտների վերաբերյալ պոտենցիալ գործարքը առանձնահատուկ նշանակություն ունի, ասվում է հոդվածում։

Օգոստոսի վերջին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ երկրին, հավանաբար, սպասվում է «պատմության մեջ ամենադծանր ձմեռը»։

Սեպտեմբերի սկզբին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ մինչ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ էր Թուրքիայի առաջարկով դադարեցնել հարձակումներն Ուկրաինայում էներգետիկ օբյեկտների վրա։ Սակայն Կիևը, ըստ Շոյգուի, հրաժարվել է այս նախաձեռնությունից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի