«Վարչապետը հռչակում է նոր ռեժիմ»․ Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
Բոլորը

Արմեն Ռուստամյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնության մեջ, որով եվրոպական այդ կառույցի մոնիտորինգային հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի Հայաստանում ազատությունների սահմանափակման և քաղաքական հետապնդման դեպքերը։

«Այն, ինչ որ տեղի է ունենում, իսկապես խնդիրներ կարող է առաջացնել, և մենք պետք է բոլոր հարցերը լուծենք խստիվ պահպանելով սահմանադրական կարգը և օրենքները»,- ասում է պարոն Ռուստամյանը։

Ըստ նրա, եվրոպացիները միայն Արփինե Հովհաննիսյանից ու հայ պատգամավորներից չէ, որ տեղեկություններ են ստանում Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի մասին։ Անձամբ պարոն Ռուստամյանը ուշադրության արժանի խնդիրներ տեսնում է։ «Օրինակ, նոր ռեժիմի հաստատման հարցը։ Սրանք խնդիրներ են, որ ասենք, վարչապետը հռչակում է նոր ռեժիմ է, նոր համակարգ է ձևավորվում Հայաստանում ժողովրդի ուղիղ իշխանություն, հրապարակը պետք է որոշի, հրապարակը հռչակվում է էն մարմինը, որը որոշումներ է կայացնում։ Սրանք չեն տեղավորվում որևէ կերպ նույն եվրոպական չափանիշների և արժեհամակարգի մեջ»,- զգուշացնում է դաշնակցական պատգամավորը։

Պատգամավորը նկատում է, որ վարչապետն, իհարկե, ավելի ուշ փոխել է ձևակերպումները,  նրան հավանաբար ասել են, որ հանրաքվեն է ժողովրդի իշխանության ուղիղ ձևը, սակայն նրա մտահոգիչ հայտարարությունները այդքանով չեն ավարտվում։ Հարցեր է առաջացնում օլիգարխների թիկնազորին ասֆալտին փռելու մասին վարչապետի հայտարարությունը: «Կտտանքներ, խոշտանգումների հետ կապված մենք պայմանավորվածություններ ունենք, այո, կարելի է ինչ-որ հետաքննություն իրականացնել, ձերբակալություններ իրականացնել, բայց ձևը կարող է դիտվել նվաստացուցիչ, որը նույնպես պահանջ է, որը պետք է բավարարենք։ Մենք իրավունք չունենք էմոցիայի տակ հայտարարություն անել»,- հիշեցնում է պարոն Ռուստամյանը։

Նա անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել։ Պատգամավորը վարչապետի և նախկին նախագահի հեռակա փոխհրաձգությունը սպառնալիք է համարում պետության համար։

«Ոնց որ փողոցային խոսակցություններ՝ մեկը մի բան է ասում, մյուսը նրան ադեկվատ պիտի պատասխանի։ Մենք խոսում էինք հանդուրժողականության, սիրո մթնոլորտի մասին։ Իսկապես ես տեսնում ենք, որ այլևս բոլորովին այլ իրավիճակում ենք հայտնվել։ Կա սև ու սպիտակի բաժանում։ Մի ժամանակ ասում էին՝ ով որ մեզ հետ չի, մեր դեմ ա, հիմա ասում են՝ ով մեզ հետ չի սև ա։ Էսպես ու՞ր ենք գնում»,- հարցնում է ԱԺ պատգամավորը։

«Ելք»-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը ժպիտով է վերաբերվում Քոչարյանի այդ արտահայտությանը որպես սպառնալիք։ «Պարոն Փաշինյանը, որի նկատմամբ ասվել է այդ արտահայտությունը, եղել է ընդդիմություն և չի վախեցել ո’չ պարոն Քոչարյանից, ո’չ պարոն Սերժ Սարգսյանից, երբ որ իրենք եղել են ԱԱԾ պետ, երկրի ղեկավար»,- պնդում է Ալեն Սիմոնյանը։

Նա շատ ուրախ կլիներ, եթե այսօրվա ընդդիմությանը միավորող դեմքը ընդդեմ իշխանության լիներ Ռոբերտ Քոչարյանը:

«Դե պիտի երկրում լինի ընդդիմություն, և եթե ինքը կոնսոլիդացնի իր շուրջ, ես միայն ողջունում եմ դա, որովհետև ինքն ինձ համար որպես քաղաքական գործիչ ամենախոցելի քաղաքական գործիչն է»,- ժպիտով նկատում է «Ելք»-ական պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի քաղաքական գործընթացները մոնիտորինգի ենթարկելու Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությանը, ըստ որի Հայաստանում առկա են քաղաքական հետապնդումներ և ճնշումներ դատական իշխանության հանդեպ:

«Մեզ անընդհատ մեղադրում են, որ մենք բոլորին բանտեր ենք նետում, բայց բանտերում փաստացի մարդ չկա, բացի մի հայտնի դեմքից, մեզ մեղադրում են այն բանի մեջ, որ տեղեկատվության ԶԼՄ-ների մասով ճնշում ենք գործադրում, բայց փաստացի այսօր բազմաթիվ ոչ իշխանական հեռուստաալիքներ և ԶԼՄ-ներ կան, որոնք աշխատում են և քննադատում շատ հուժկու գործող իշխանությանը»,- ասում է նա։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այսօր էլ դատավորներ կան, որ զանգում են գործող իշխանությանը և նրանից հրահանգներ են սպասում։ Սակայն իշխանությունը նրանց միայն մեկ բան է ասում՝ լինել դուխով և ոչ մեկից չվախենալ։

Մհեր Արշակյան