Հեղափոխություն կլինի՞ Վրաստանում․ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել․ զրույց Արսեն Խառատյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանի ԱԺ ընտրության մասին իր հայտարարությունն սկսել է նշումով, որ «միջազգային դիտորդները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները որպես ազատ և արդար»։ Վաշինգտոնը դատապարտել է միջազգային նորմերի բոլոր խախտումները, և կոչ է արել քննություն իրականացնել։ ԱՄՆ-ն նշում է նաև, որ դիտորդներն արձանագրել են մթնոլորտ, որը բնութագրվում է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ, ինչը ստեղծել է անհավասար դաշտ, խաթարել է հասարակության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ։ ԵՄ-ն կոչ է արել հետաքննել խախտումները։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նաև կոչ է արել Վրաստանի կառավարությանը հավաստիացնել իր հավատարմությունը Եվրոպական ապագայի նկատմամբ։ Վրաստանի ընտրությունների արդյունքները չեն ճանաչել նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և 4 ընդդիմադիր ուժերը՝ «Հանուն փոփոխությունների դաշինքը», «Միասնություն՝ փրկելու Վրաստանը», «Ուժեղ Վրաստանը» և «Հանուն Վրաստանին»։ Այսօր հանրահավաք է սպասվում։

«Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ Վրաստանում հեղափոխություն իրականացնելու պոտենցիալ կա՞, արդյո՞ք այս ընտրությունը զրկեց Վրաստանին եվրոպական ապագայից։ Արսեն Խառատյանը պնդում է՝ այս հարցի պատասխանը նաև բխում է այն խնդրից, թե արդյո՞ք ընդդիմադիր 4 ուժերը կկարողանան իրենց միջից ընդդիմության լիդեր ընտրել, ով առաջ կտանի հետընտրական պրոցեսները։

«Այս պահին ընդդիմադիր ուժերն ունեն հասարակության աջակցությունը և ականկալիքները մեծ են։ Թբիլիսիում իշխանական կուսակցությունը պարտություն կրեց՝ հավաքելով ընդդիմադիր 4 ուժերից քիչ ձայն, և մայրաքաղաքում վստահաբար փողոց դուրս է գալու քաղհասարակությունը, հասարակության քաղաքականացված հատվածը։ Չգիտեմ, թե ինչ մասշտաբներով դուրս կգան փողոց, շատ բան կախված է օրակարգից, որն առաջարկվելու է։ 2004-ին «Վարդերի հեղափոխության» ժամանակ ընդդիմությունը էլի չընդունեց ընտրությունների արդյունքները, դուրս եկավ փողոց, բայց այնտեղ առանցքային մի բան տեղի ունեցավ՝ վարչապետ Զուրաբ Ժվանիան հրաժարական տվեց և միացավ ընդդիմությանը։ Հիմա խիստ կասկածում եմ, որ դրա հավանականությունը կա»,- ասաց Արսեն Խառատյանը, ում մուտքը Վրաստան արգելված է այդ երկրի իշխանությունների կողմից։ Նա պնդեց, որ շատ բան կախված կլինի այսօր 19։00-ին հրավիրված հանրահավաքից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան