Ով ասում է՝ ռուսները հենց վաղը պիտի հեռանան Մեղրիից, վիժեցնում է հանելու գործընթացը․ մեկը պիտի լինի՞, որ կանգնի նրանցից հետո․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
Բոլորը

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն․ «Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում»։
Factor TV-ի հետ զրույցում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք օգոստոսի 1-ին «Զվարթնոց»-ից ռուսական սահմանապահներին հեռացնելու փաստը, ինչպես նաև՝ հունվարի 1-ից ռուսներին հայ-իրանական անցակետից հանելը, ՀՀ-Իրան, ՀՀ-Թուրքիա սահմաններին ռուսների հետ համատեղ հայ սահմանապահների մասնակցելը կապված է դեպի ԵՄ շարժվելու պրոցեսի հետ՝ եթե այն կա։ Քաղաքագետը նախ անդրադարձավ այն պնդումներին, թե շատ արագ հնարավոր է և պետք է հեռացնել ռուսներին սահմաններից․ «Ասել՝ մեկ օրում ռուսներին պետք է ՀՀ-ից հանել, մանկապարտեզի խոսակցություն է։ Նախ՝ ՀՀ սահմանապահ ծառայության կարողություններ պիտի ձևավորվեն, մեկը պիտի կանգնի՞, որ ռուս սահմանապահը դուրս գա սահմանից։ Կեղծիքի ժանրից է պահանջելը՝ հենց վաղը ռուսներին հանել Մեղրիից, դրանով իսկ վիժեցվում է ռուսներին հեռացնելու գործընթացը։ Իմացեք նա՝ ով ասում է վաղը պիտի ռուսները դուրս գան, ինքը ամենամեծ վնասն է հասցնում ռուսների Մեղրիից դուրս գալուն։ Հենց այս պահին պետք է քաղաքական պահանջը ՀՀ-ում լինի՝ սահմանապահ ծառայության անձնակազմի համալրումը, գույքի և տեխնիկայի համալրումը, որ կարողանանք ամիսներ անց մեր սահմանապահներին այնտեղ դնել և ռուսներին ասել՝ շնորհակալություն, և ճանապարհել Մոսկվա»։
Իսկ սկսված պրոցեսը նշանակո՞ւմ է՝ գնում ենք ԵՄ, թե չի նշանակում։ «Սա նշանակում է՝ ձևավորել ընտրելու կարողություն։ Քանի դեռ դու չես վերահսկում քո սահմանները, դու այդ ընտրելու կարողությունը չունես, չես կարող ընտրել՝ գնում ես եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ուղղությամբ։ Տարիներ շարունակ ՀՀ-ն զիջել է իր ընտրելու կարողությունը՝ երկաթգիծը, ՀԷՑ-ը, սահմանները տալով ՌԴ-ին, որի արդյունքում մենք սպառել ենք ընտրելու կարողությունը։ Հիմա խնդիրը պետք է լինի ընտրելու կարողությունը ձևավորել»,- ասաց Արեգ Քոչինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան