ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը Հնդկաստանից զենքի գլխավոր երեք գնորդներն են

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանում հայրենական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանելու աճող ջանքերի ֆոնին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի երեք խոշորագույն գնորդները, գրում է The Times of India-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Հնդկաստանը ներկայում ռազմական տեխնիկա է արտահանում աշխարհի ավելի քան 100 երկիր: Վերջին ֆինանսական տարվա առաջին երեք երկրներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը»,- հայտնել են պաշտոնական աղբյուրները:

Ըստ նրանց՝ դեպի ԱՄՆ արտահանումը ներառում է զգալի թվով ինքնաթիռների և ուղղաթիռների բաղադրամասեր, որոնք արտադրվում են հնդկական ընկերությունների կողմից համաշխարհային պաշտպանական հսկաների համար, ինչպիսիք են Lockheed Martin-ը և Boeing-ը:

Ֆրանսիա արտահանումը ներառում է մեծ թվով ծրագրային ապահովման և էլեկտրոնային սարքավորումներ, մինչդեռ Հայաստան արտահանումը ներառում է ATAGS հրետանային համակարգեր, Pinaka բազմափող հրթիռային համակարգեր, Swathi զենքի տեղորոշման ռադարներ և այլ կարևոր համակարգեր:

Աղբյուրները նշել են, որ երկրում պաշտպանական արտադրության արժեքը զգալիորեն աճել է 2014-2015 թվականներից ի վեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի