Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:

«Բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որն ուղղված է մեր կրթական համակարգի որակի բարելավմանը և պատրսատ ենք քննարկել արդյունավետ համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրակրթության ոլորտում ազգային գնահատման, ուսուցիչների կարողությունների զարգացման, դասագրքերի ստեղծման մեխանիզմների վերաբերյալ թեմաներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվում է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը ենթադրում է նաև գնահատման նոր համակարգի գործարկում: Ըստ նախարարի՝ չափորոշիչը նախ փորձարկվել է Տավուշի մարզում, և թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից ստացվել են դրական արձագանքներ։

Քեմբրիջի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ «Այբ» և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամների հետ կայացել են հանդիպումներ և քննարկումներ ոլորտի վերաբերյալ: Նա նաև պատրաստակամություն է հայտնել քննարկել կրթական ոլորտներում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ աջակցելու նաև բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: