Հեղաշրջում ծրագրած խումբը ՌԴ ՖՍԲ-ի հետ է կապված․ Գյումրիում պիտի իջնեին, ուր ռուսական բազա կա․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

ՀՀ-ում զինված հեղաշրջման նախապատրաստման գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել․ Factor TV-ն զրուցել է հավաքագրված անձանցից մեկի հետ, որը պնդում է, որ իրեն գումարի դիմաց ՀՀ-ից տարել են ՌԴ, վարժական հավաքներում ներգրավել, որ հետո ՀՀ-ում ռազմական ճանապարհով իշխանափոխություն իրականացնեն։ Նա պատմել է․ «Առաջին օրը շտաբի պետը կանչեց, պայմանագրերը ստորագրեցինք, Արտյոմ է անունը, Ռոստովի հայերից է, նա ասաց, որ պետք է հարձակում գործենք, զինված հեղափոխություն անենք։ Ինքնաթիռով պետք է իջնեինք Գյումրի, պետք է միանայինք խմբավորումների և հարձակվեինք, իրենք շատ ուժեղ զինված են։ Ավտոբուսներով պետք է բերեին, որ հարձակվեինք կառավարության վրա»։ Եվ նա ասել է, որ մինչ վարժանքների մեկնարկը՝ ԱԴԾ-ի կողմից հատուկ ստուգումներ են անցել․ «Ունեինք հատուկ ջոկատայիններ, դիպուկահարներ, անօդաչուներ, ունեինք մարդիկ, որոնք պետք է պայթացնեին։ Մեզ երկու օր ստուգումների տարան ФСБ-ի շտաբում, հարցնում էին՝ արդյո՞ք կապ ունենք Փաշինյանի հետ, հետո տարան պարապմունքի՝ վերջին զենքերով, սպեցնազի տղերքը սովորեցնում էին»։

Այս քաղաքացուն նույնականացրել է նաև ՔԿ-ն։ Այսինքն, իրապես նա ցուցմունք տվել է որպես վկա։ Նա կառավարության առաջ բողոքի ակցիայով ահազանգել է, որ իրեն վտանգ է սպառնում, իսկ իշխանությունները չեն ապահովում իր անվտանգությունը։ Factor TV-ին ՔԿ-ից փոխանցել են, որ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն արվել է նրան, սակայն վերջինս հրաժարվել է օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից և ներկայացրել օրենքից դուրս միջոցներ ձեռնարկելու պահանջներ, որոնք ՔԿ-ն մերժել է։ Քաղաքացին նաև պատմել էր․ «Ես իմ ընկերների հետ գնացել եմ հունիսի 30-ին, մեզ պետք է տային 220 հազար ռուբի, 120-ը պետք է ФСБ-ն տար, մնացածը պետք է տար տեղի միլիարդատերերից մեկը, որի անունը չի կարելի տալ։ Մենք 45 հոգի էինք, որից 15-ը՝ Ղարաբաղի ԱԱԾ-ի ծառայողներ»։
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանին հարց ուղղեցինք՝ կարելի՞ է պնդել, որ ՌԴ ԱԴԾ-ն կապ ունի կազմակերպման հետ, թե՞ հավելյալ ապացույցներ են պետք։

«Հեղաշրջում ծրագրած խումբը ՌԴ ФСБ-ի հետ է կապված, ըստ այս քաղաքացու՝ Գյումրիում պիտի իջնեին, ուր ռուսական բազա կա։ Արդյոք ՌԴ ռազմաբազան զենք չէ՞ր տալու ՀՀ-ում զինված հեղաշրջման մասնակիցներին։ Լյուբյանկայի ստերին չհավատաց Հայաստանի քաղաքացին, արյամբ և զենքով են ուզում խեղդել ՀՀ քաղաքացիների կամքը՝ գրոհելով կառավարության շենքը։ Դա ՌԴ ФСБ-ի ծրագրած հարձակումն էր ՀՀ-ի վրա, ոչ թե Փաշինյանի․ զինված հեղաշրջմանը փորձը քաղաքական հետևանք պիտի ունենա։ Կա՞ երաշխիք՝ ФСБ-ն արյան գետեր չի սարքի Երևանում՝ 4-րդ փորձից, հեղաշրջման բոլոր փորձերը չէ, որ կանխվում են»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան