Վրաստանում խուզարկել են ամերիկյան հետազոտական ինստիտուտի աշխատակիցների տները

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վրացական ֆինանսական ոստիկանությունը խուզարկել է Atlantic Council ամերիկյան հետազոտական ​​կենտրոնի աշխատակիցներ Սոփո Գելավայի և Էտա Բուզիաշվիլիի տները՝ խմբակային փողերի լվացման և խմբակային խարդախության հոդվածներով իրականացված հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազան»։

«Բոլոր սարքերը խլել են մեր ընտանիքից։ Երեխայի նոութբուքն ու իմը»,- սոցցանցում գրել է Գելավայի ամուսինը՝ «Ֆեդերալիստների» կուսակցության առաջնորդներից Գեորգի Նոնիաշվիլին։

Սոֆո Գելավայի և Էտո Բուզիաշվիլիի, Շոթա Թութբերիձեի և Աննա Գախոկիձեի փաստաբաններն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել են, որ իրենց պաշտպանյալների տներում խուզարկություններն իրականացվել են նույն հետաքննության շրջանակում։

Հարուցվել է քրեական գործ երեք հոդվածներով՝ փողերի լվացում, խարդախություն, հարկերից խուսափելը։

Թե ով է այս գործով մեղադրյալը, դեռևս հայտնի չէ։

Atlantic Council-ը ամերիկյան հետազոտական ​​ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1961 թվականին։ Սոփո Գելավան թվային դատաբժշկական գիտահետազոտական ​​լաբորատորիայի (DFR Lab) հետազոտող է:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի