Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․ ՔԿ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

2024 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները, Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթ փողոցում ծառայություն իրականացնելիս, Երևանյան լճի հարևանությամբ, նկատել են կասկածելի վարքագծով երկու երիտասարդի․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով վերջիններս տեղափոխվել են Ոստիկանության Շենqшվիթի բաժին։

Պարզվել է, որ նշված անձինք Կուբայի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ մյուսի մոտ՝ տարբեր գույների կպչուն ժապավեններով փաթեթավորված, 46.44 գրամ քաշով, ընդհանուր 34 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված, որի կապակցությամբ վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հայտնաբերվածի ճշգրիտ քաշը և բաղադրությունը պարզելու նպատակով վարույթի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական, իսկ սառը գենքի մասով՝ քրեագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱկ-ի փորձագետներին:

Առանձին փաթեթներից վերցված սպիտակավուն փոշեբյուրեղանման զանգվածի փորձաքննությամբ պարզվել է, որ այն «a-PVP» տեսակի թմրամիջոց է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված անձանցից մեկը թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան կայքի միջոցով՝ անհայտ անձից, որի համար վճարումը կատարել է վճարային տերմինալի միջոցով:

Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3֊րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ իրացման հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ: