Այս տարի Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 347 կարգապահական տույժ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 157,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 65,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 88,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 6,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 31։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական 1 ծառայողի նկատմամբ հայտարարվել է «Նախազգուշացում»։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ՝ 15, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 8,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 4,
– հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 1,
– ծառայությունը դադարեցվել է՝ 2:
. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ՝ 5, այդ թվում՝
– հայտարարվել է «Նախազգուշացում»` 3,
– հայտարարվել է «Նկատողություն»` 2։

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված 28 ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել են 27 քրեական վարույթներ (23-ը՝ ոստիկանության ծառայողների, 4-ը՝ ՄՔԾ աշխատակիցների վերաբերյալ)։ Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, շորթման, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Նախաձեռնված քրեական վարույթներից

• 3-ը կարճվել են,
• 19-ը գտնվում են նախաքննության փուլում,
• 1-ով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է այլ վարույթի,
• 4-ն ուղարկվել են դատարան, որոնցից 3-ը դատաքննության փուլում են, իսկ 1-ով ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։

Նույն ժամանակահատվածում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 31 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 27 նյութ:

Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 30 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 25-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է: