Նոր Գեղիում համայնքապետին կփոխեն ստորագրահավաքի միջոցով․ առաջարկ՝ մարզպետից

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչներն  այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի պաշտոնավարման։

Ակցիայի մասնակիցները Factor.am-ի հետ զրույցում նշեցին, որ նորանշանակ համայնքի ղեկավարը  անտեղյակ է համայնքում առկա խնդիրներից։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է համայնքապետը, նա կապ չունի ո՛չ մեր համայնքի, ո՛չ էլ մեր բարձրացրած խնդիրների հետ։ Համայնքի անդամներն այսօր վաղ առավոտից հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց և պահանջում են ղեկավար նշանակել մի մարդու, ով մեր համայնքից է և ընդունակ կլինի առկա խնդիրները լուծել»,- ասացին ակցիայի կազմակերպիչները։

Տեղեկացանք, որ  Նոր Գեղի է ժամանել Կոտայքի   մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով մոտ երկու ժամ  բնակիչների հետ քննարկել է իրավիճակը եւ  առաջարկել ստորագրահավաք սկսել համայնքում իրենց նախընտրելի թեկնածուի օգտին։

«Մենք տեղեկացրինք, որ մեր նախընտրելի թեկնածուն մեր համայնքի բնակիչ Աշոտ Գրիգորյանն է, ում թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար էլ սկսել ենք ստորագրահավաք»,- նշեցին ակցիայի կազմակերպիչները։