Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ-ն՝ Անկարայում տեղի ունեցածի մասին
Քաղաքականություն
23.10.2024 | 22:22ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակմանը՝ նշելով, որ Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորմանը։
«Ինչպես ցույց տվեց այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումն, ահաբեկչության և անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար ոչ մի արդարացում գոյություն չունի։ Հայաստանն, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և նման բռնության գործողությունների», – նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Վերջին տվյալների համաձայն՝ Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։
Անկարայում ահաբեկչության հետևանքով 3 զոհ կա․ 14 մարդ վիրավոր է