Բայդենի նամակը Փաշինյանին և Ալիևին` ՌԴ մեկնելուց առաջ. ինչ է թաքնված տողատակերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երևանին և Բաքվին առաջարկներ է փոխանցել, որոնք չեն գաղտնազերծվում։ Միայն հայտնի է, որ դրանք առնչվում են երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը։ Առաջարկների փոխանցման մասին երեկ հայտնի դարձավ Բայդենի՝ Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներից, որոնց բովանդակությունը Երևանն ու Բաքուն հրապարակել են պաշտոնապես։

Հաղորդագրությունում առաջարկների վերաբերյալ այսպիսի ձևակերպում կա․ «Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ»։

Նամակի բովանդակությունը հրապարակվեց երեկ երեկոյան, այսօր պաշտոնյաները հակված չէին խոսել Բայդենի առաջարկների մանրամասներից։

ԱՄՆ նախագահը նամակում Փաշինյանին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այն, ըստ Բայդենի, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև կվերափոխի ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ ինչպես Բաքվից, այնպես էլ Երևանից Բայդենը փոխզիջումներ է ակնկալում։ Մեկնաբանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Բայդենն այս առաջարկներն անում է Փաշինյանի և Ալիևի՝ ԲՐԻԿՍ մեկնելուն ընդառաջ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն Ալիևին ուղղված Բայդենի նամակը համարում է սպառնալիք։

Նշենք, որ Փաշինյանը ևս չի անդրադարձել Բայդենի նամակին։ Չնայած նա այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանին բազմաթիվ հարցերի պատասխանեց, բայց այս թեման շրջանցվեց, պատգամավորներից որևէ մեկն այդ թեմայով հարց չուղղեց։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան