Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է որոշակի ուժերի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է որոշակի ուժերի գոյության մասին, որոնք հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո հեղաշրջում են նախապատրաստում։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցում, փոխանցում է Current Time-ը։

Նրա խոսքով՝ «որոշ խմբեր» պատրաստվում են երկրի իշխանությունը փոխել հասարակական կազմակերպությունների օգնությամբ, որոնք, «ինչպես 2020 թվականին, պետք է ընտրությունների վերաբերյալ ոչ ճիշտ հաշվետվություններ պատրաստեն»։ Պապուաշվիլին պնդում է՝ տեղի դիտորդների կողմից «առնվազն տեղեկատվական աղմուկ» ստեղծելու փորձեր կան։

Շալվա Պապուաշվիլին, որն իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի անդամ է, ավելի վաղ հայտարարել էր, որ «ընդդիմության, նրա հետ կապված լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների վերջին գործողությունները հաստատում են, որ կեղծ պատրվակ է ստեղծվում ընտրությունների արդյունքները չճանաչելու համար»։ Նա այսպես է մեկնաբանել Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկությունը, որում ասվում է, որ «խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանություններին վարկաբեկելու համար ընդդիմությունը նախատեսում է հրապարակել արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր»։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ կեղծ ձայնագրություններում օգտագործվելու են Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ձայներն ու տեսագրությունները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի