Այս տարի Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:

Պատահարների զգալի մասի պարագայում ՃԵԿ կանոնների խախտումները տեղի են ունեցել մոպեդի վարորդների կողմից։

Նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ վթարների մասնակից մոպեդների զգալի մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ, ովքեր չեն ունեցել ՀՀ-ում գործող վարորդական վկայական: Ընդ որում, տվյալ երկրում ստացված ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելն արգելվում է, քանի որ այդ երկիրը չի վավերացրել համապատասխան միջազգային կոնվենցիան:

Բացի այդ, քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի վարորդները մոպեդներով իրականացրել են հիմնականում առաքման ծառայություններ՝ հանդես գալով որպես ՀՀ-ում առաքման ծառայությունների ոլորտի ընկերությունների աշխատակիցներ։

Ըստ այդմ՝ առկա է անհրաժեշտություն պարզելու՝ արդյոք այդ ընկերությունների աշխատակիցները (վարորդները) կամ այդ ընկերությունների անվամբ իրականացվող առաքումները երկանիվ տրանսպորտային միջոցներով իրականացնող վարորդ-առաքիչները պատշաճ գրանցվա՞ծ են որպես ընկերության աշխատակից և աշխատանքի ընդունվելիս վերջիններս այդ ընկերություն ներկայացնո՞ւմ են արդյոք տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը հավաստող և ՀՀ-ում գործող համապատասխան վարորդական վկայական:

Ելնելով վերոգրյալից, ՃՏ պատահարների, հանցագործությունների նախականխման նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կողմից համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել իրավասու երկու պետական մարմիններ՝ մի դեպքում քննարկելու նշված տրասնպորտային միջոցը վարելու համար փաստաթղթերի առկայությունը ստուգելու, դրանց բացակայության դեպքում անձանց կողմից հետագա վարելն արգելելու, տրանսպորտային միջոցն անհապաղ սեփականատիրոջը, կամ օրինական տիրապետողին հանձնելու, կամ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, մյուս դեպքում՝ համապատասխան ընկերություններում մոպեդներով առաքում իրականացնող աշխատակիցների գրանցված լինելու, նրանց կողմից ՀՀ-ում այդ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի առկայությունն ստուգելու հանգամանքները պարզելու հարցերը և ձեռնարկելու դրանցից բխող անհրաժեշտ միջոցներ։