ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցը
Հասարակություն
22.10.2024 | 15:29ԱԺ-ում քննարկում են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր հաստիքի համար թեկնածուներին։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են դատավորներ Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի և ԲԴԽ գործող անդամ, ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները։
Նշենք, որ ԱԺ-ն քննարկի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար ընտրության հարցը։
Ավելի վաղ ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի ընտրության հարցը։ Թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու Գուրգեն Մալխասյան, ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյան և Ատոմ Հայրապետյան։