Էրդողանը չորեքշաբթի կմեկնի ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու և Պուտինի հետ բանակցությունների

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մեկնելու է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ճեպազրույցում, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մեր նախագահը չորեքշաբթի կայցելի Կազան՝ Ռուսաստան։ Կայանալու է ԲՐԻԿՍ-ի հանդիպումը։ Պահպանելով Թուրքիայի ավանդական դաշինքները և նրա ավանդական պատմական երթը, Թուրքիան ի սկզբանե ցանկություն է հայտնել մասնակցել աշխարհի բոլոր տեսակի դաշինքներին և հարթակներին՝ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Այս համատեքստում մեր նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին և նրա շփումները կունենան ուղղորդող արժեք գալիք ժամանակահատվածի համար»,- ասել է Չելիքը։

Կրեմլն էլ իր հերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում են անցկացնելու հոկտեմբերի 23-ին գագաթնաժողովի շրջանակներում։ Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցությունը դինամիկ է զարգանում բոլոր հիմնական ոլորտներում և կրում է գործընկերային և փոխշահավետ բնույթ։ Հարցերից մեկն էլ, որը քննարկելու են երկու երկրների ղեկավարները, Թուրքիայի տարածքում գազային հանգույցի ստեղծումն է։

Հավելենք, որ այսօր Կազանում մեկնարկելու է  ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 24-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի