Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում` արդարության բացակայությունն է․ Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Factor TV-ն Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այս անգամ զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ։

Նախորդ ավագանու կազմում ակտիվ և սկանդալային գործունեությամբ աչքի ընկած ուժի ղեկավարն ասում է՝ գալիս է ժողովրդին ծառայելու և հույս ունի այդ ծառայությունը կգնահատվի։ «Երկիր Ծիրանին» պայքարի է դուրս եկել «Արդարություն և օրենք» կարգախոսով:

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում՝ արդարության բացակայությունն է»,- նշում է Փոստանջյանը։

Քաղաքապետի թեկնածուն դժվարանում է կանխատեսել, թե ինչ արդյունք կգրանցվի այս ընտրություններին: «Ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա կա դաժան պայքար։ Այդ պայքարի արդյունքում մենք անցած անգամ մինչև անգամ հիվանդանոց ընկանք»,- նկատի ունենալով ՀՀԿ շտաբում իր և իր դստեր հետ կապված միջադեպն՝ ասաց Փոստանջյանը։

Նա երեք խնդիր առանձնացրեց, որոնց անհապաղ լուծում կտա քաղաքապետ ընտրվելու դեպքում․ «Հանրային տրանսպորտ, աղբահանություն և կոմունալ ծառայությունների գնի և որակի վերանայում»։

Չորս երեխաների մայր Զարուհի Փոստանջյանը նաև անկեղծացավ՝ զղջում է, որ ավելի շատ երեխաներ չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան