Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ վիճահարույց համաձայնագիրը

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Ֆրանասիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախագահը չեղարկել է Ադրբեջանի հետ վիճահարույց համաձայնագիրը։ Կոնգրեսի նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալեոն հակադարձել է իր նախորդ Ռոխ Վամիտանի քաղաքականությանը, որը մի շարք այլ գործիչների հետ ամրապնդում էր կապերը Ադրբեջանի հետ՝ անկախության հասնելու ջանքերի շրջանակում:

«Նրանք շատ ամուր հարաբերություններ են զարգացրել Ադրբեջանի հետ, որոնք աջակցել են նրանց շարժմանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը երկու հանդիպում է անցկացրել, որը հայտնի է որպես Բաքվի նախաձեռնություն։ Այն կոչ է անում ապագաղութացնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական բոլոր տարածքները»,- ասել է Նոր Կալեդոնիայում Ավստրալիայի նախկին գլխավոր խորհրդական Դենիզ Ֆիշերը:

Սա տեղի է ունենում այն ֆոնին, որ Ֆրանսիայի անդրածովային տարածքների նոր նախարար Ֆրանսուա-Նոել Բաֆեն այցելել է այնտեղ։ Տարածքը վերականգնվում է մահաբեր անկարգություններից հետո, որոնք խլել են 13 մարդու կյանք և հասցրել մինչև 1 միլիարդ դոլարի վնաս:

Նշենք, որ այս տարվա ապրիլի 14-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողության ժամանակ Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել էր, որ այս փաստաթուղթը կարևոր է երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման իրավական հիմքի ձևավորման տեսանկյունից և կորոշի համագործակցության շրջանակը։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին ադրբեջական Թուրան գործակալության հետ զրույցում քննադատել է Նոր Կալեդոնիայի գործերին միջամտությունը՝ ասելով, որ համաձայնագիրն ի սկզբանե վատ էր մտածված։ Նա նշել է, որ Ադրբեջանի համար այս դիվանագիտական ​​ձախողումն ընդգծում է իր ազդեցությունը սահմաններից դուրս տարածելու դժվարությունները, հատկապես՝ այն տարածքներում, որտեղ պատմական և աշխարհաքաղաքական բարդությունները խորն են:

«Աբսուրդ է, որ մի երկիր, որը կենսամակարդակի առումով աշխարհում 93-րդն է, փորձում է օգնել մի տարածքի, որն աշխարհում 33-րդն է»,- ասել է ադրբեջանցի գործիչը՝ նշելով, որ եթե Նոր Կալեդոնիայի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 37,700 դոլար, Ադրբեջանում այս ցուցանիշը 6,842 դոլար է։

Հավելենք, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է կազմակերպում։

Էմմա Չոբանյանի