Տափի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են կարասներ, կճուճների ու թասերի բեկորներ, անոթների կտորներ

Լուրեր

20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
Բոլորը

Հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները․ տեղեկացնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարավային և արևելյան պարսպապատերին կցակառուցված հատվածների մաքրման աշխատանքներ և մասնակի պեղումներ։

Կցակառույցի սենյակներից մեկի անկյունում պահպանվել են կրասվաղ հատակի և պատի ծեփոնի մնացորդներ։

Հայտնաբերվել են ելուստ գոտիներով հարդարված կարասների, տարբեր տարա֊պահեստարանների, կճուճների ու թասերի բեկորներ, կարմիր փայլեցումով, նրբիրան անոթների կտորներ։ Առանձնանում է կապտափիրուզավուն միագույն ջնարակով պատված ձիթաճրագի հատակամասը։

Պեղումները շարունակվում են։