Ուկրաինան Ադրբեջանին իր պայմաններն է առաջադրել Եվրոպա գազի տարանցման համար

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ուկրաինան Ադրբեջանին՝ որպես գազ արտահանողի, իսկ Սլովակիային՝ որպես գնորդի, առաջարկել է սխեմա՝ իր տարածքով Եվրոպա ռուսական գազի այլընտրանքային մատակարարման համար։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

2023 թվականին Բաքուն արդեն Եվրոպա է արտահանել շուրջ 12 մլրդ խմ գազ, 2024 թվականին նախատեսվում է այդ ծավալը հասցնել 13 մլրդ-ի։

Ըստ առաջարկվող մեխանիզմի՝ վառելիքի ենթադրյալ գնորդը, օրինակ՝ Սլովակիան, գազը գնում է Ադրբեջանից Ռուսաստան կամ Ռուսաստանից Ուկրաինա մուտքի կետից։ Գազի մատակարարն ինքն է բանակցություններ վարում Ռուսաստանի տարածքով գազի փոխադրման շուրջ և այն մղում ուկրաինական ստորգետնյա պահեստարաններ, այնուհետև այն օգտագործում է ըստ իր ընտրության, այդ թվում՝ արտասահմանում վաճառելով: Այս սխեմայում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե տարանցիկ երկիր, այլ վերարտահանող։

Այս առաջարկում կա առանցքային պայման՝ յուրաքանչյուր կողմ պետք է ինքնուրույն պայմանավորվի Ռուսաստանի հետ մատակարարումների անվտանգության հարցում՝ ըստ էության ապահովելով Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի պաշտպանությունը ռազմական գործողությունների համատեքստում։

Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ քննարկման գործընթացը դժվար թե կարելի է բանակցություններ անվանել, սակայն թեման բարձրացվում է երկկողմ հանդիպումների ժամանակ։ Առայժմ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Սլովակիան վերջնական պատասխան չեն տվել։

Իրազեկ աղբյուրը նաև հայտնել է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի մատակարարումների նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրության նվազման մասին․ Բաքուն արդեն չորս ամիս չի բարձրացնում այդ թեման։

«Կարծում եմ, որ Բաքվի ակտիվության նվազումը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ, որն այսպես թե այնպես պետք է մասնակցի այս գործընթացում»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Մոսկվայի և Կիևի միջև 2019 թվականին կնքված գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն երկարաձգելու պայմանագիրը։ ԵՄ-ն նույնպես հայտարարում է, որ դա իրենց չի հետաքրքրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի