Ուզում են հանեն, թող հանեն, ինձ շահ չկա․ ՔՊ-ն մանդատից կզրկի՞ Պեդրո Զարոկյանին

Լուրեր

16.10.2024 | 23:30
Թուրքիայի սոցապ նախարարությունը հաղորդում է երկրում բնակության համար ոչ պիտանի հազարավոր տների մասին
16.10.2024 | 23:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.10.2024 | 22:54
Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.10.2024 | 22:41
ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
16.10.2024 | 22:40
Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Պավել Դուրովի, Բաքվի և ՌԴ-ի հետ կապեր ունեցող սկանդալային ակտիվիստի ձերբակալությունները
16.10.2024 | 22:25
Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու ուղղությամբ. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
16.10.2024 | 22:10
Զելենսկին կրկին Հյուսիսային Կորեային, Իրանին և Չինաստանին մեղադրել է ռուսական ագրեսիային աջակցելու մեջ
16.10.2024 | 21:55
Փողոցային բառապաշար Քյարամյանից, կոռուպցիայի ակնարկ Աղազարյանին. ինչպե՞ս կվարվի Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2024 | 21:47
Ուզում են հանեն, թող հանեն, ինձ շահ չկա․ ՔՊ-ն մանդատից կզրկի՞ Պեդրո Զարոկյանին
16.10.2024 | 21:28
Անահիտ Ավանեսյանը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել համատեղ իրականացվող ծրագրերը
16.10.2024 | 21:14
2025թ. բյուջեով Ադրբեջանը 5 մլրդ դոլար է նախատեսել պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար
16.10.2024 | 21:00
«Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը միանգամից 3 արշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2024 | 20:47
Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 187 մարդ է տուժել
16.10.2024 | 20:33
Ըստ Զախարովայի՝ «Արցախ վերադարձի հնարավորություն եղել է ու կա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2024 | 20:21
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Բոլորը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի պատրաստվում հանդուրժել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի վարքագիծը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են Զարոկյանին մանդատազրկելու հարց բերել ավագանու նիստի օրակարգ։

«Նրա պահվածքը ավագանու նիստերին խաթարում է նիստի բնականոն և կառուցողական ընթացքը և սա կրում է շարունակական բնույթ: Հետևաբար, մենք չենք պատրաստվում հանդուրժել նրա այդ վարքագիծը, քանի որ սկսում է վիրավորել քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին, նույնը նաև հանձնաժողովի նիստերին է տեղի ունենում»,- ասաց Գալջյանը։

ՔՊ-ական ավագանու անդամի խոսքով՝ Զարոկյանի վարքագիծը քննարկելու են ինչպես իրենց խմբակցությունում, այնպես էլ Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչների հետ։

«Պետք է հասկանանք, թե ինչ լուծման ենք գնալու, դա կլինի լիազորությունների դադարեցման ճանապարհով, թե այլ նոր կանոնակարգումներով, որոնք հնարավորություն կտան զսպել նման դեպքերը: Չնայած, հաշվի առնելով հենց այս դեպքը, քիչ հավանական եմ համարում, որ այդ մեխանիզմները արդյունավետ կլինեն: Ամեն դեպքում պետք է քննարկենք վերջնական որոշում կայացնելուց առաջ»,- ընդգծեց ՔՊ խմբակցության ղեկավարը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ եթե ուզում են զրկել մանդատից, թող զրկեն։

«Թող գնան դպրոցների վիճակները նայեն, թիվ 149 դպրոցի հարցը լուծեն, երեխաներս վնասվածքներ են ստացել այդ դպրոցում։ Եթե պիտի ինձ դուրս գցեն և դպրոցի խնդիրները լուծեն, ես ուրախ կլինեմ։ Իսկապես ամոթ է։ Ես կամավոր եկել եմ, ամիսը մի անգամ հազիվ զոռով գալիս եմ իրենց դեմքերին եմ նայում։ Ուզում են հանեն՝
թո՛ղ հանեն, ինձ շահ չկա»,- ընդգծեց Զարոկյանը։

Հարցին՝ ինքը մտադի՞ր է մանդատը վայր դնել, պատասխանեց։

«Ես թալանչիների հետ հինգ տարի չեմ կարող աշխատել, մի տարի եկել ենք՝ ոչ մի բան առաջ չի գնում, ոչ մի բանի վրա չենք կարողանում ազդել, իրենք էլ շարունակաբար թալանում են»,- պնդեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Հիշեցնենք՝ երեկ ավագանու հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվեց Պեդրո Զարոկյանի ելույթի ժամանակ։ Ավագանու անդամը ելույթում, մասնավորապես, նշեց։

«Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների անվտանգության ու առողջության վրա: Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում: Վերջերս «Հետքը» պարզեց համակարգային հերթական կոռուպցիայի մասին՝ պարոն Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձ՝ մեր փողերով: Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն: Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ, օրինակ, ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները… չէ՞ որ դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս: Իսկ դուք գիտե՞ք, որ Բևերլի Հիլզում, Գլենդելում, Լոս Անջելեսում և այլ հարուստ քաղաքներում քաղաքապետերն ընդհանրապես մեքենա չունեն, վարորդներ էլ չունեն: Ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր այդ անձի դեմ, ոչ թե երևույթի, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում։ Ժողովրդավար երկրներում իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ: Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,- ասաց նա և ցույց տվեց Երևանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները:

«Գնացեք էդ փոսերը լցրե՛ք, անամոթնե՛ր»,- բղավելով շարունակեց Զարոկյանը և Տիգրան Ավինյանն անջատեց նրա խոսափողը։ Ապա վիճաբանություն սկսվեց ավագանու անդամների միջև, Ավինյանը Զարոկյանին հորդորեց «ճանաչել չափերը», նկատողություն տվեց և դուրս հրավիրեց դահլիճից։ Այդ ընթացքում արդեն ոտքի կանգնած Զարոկյանը շարունակեց վիրավորել ՔՊ-ին։
Ավագանու անդամների մի մասը ոտքի կանգնեց և ՔՊ խմբակցության անդամ Արման Բարխուդարյանը շտապեց դեպի Զարոկյանի կողմ՝ ասելով․ «Արի ստե, ասեմ»։
Պեդրո Զարոկյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ Բարխուդարյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ ոչ թե Զարոկյանի կողմ էր գնում, այլ ուզում էր դուրս գալ դահլիճից, հարցրեց՝ իսկ լսեցի՞ք ինչ հայհոյանք տվեց Զարոկյանը։
Տիգրան Ավինյանը խնդրեց հանդարտվել, չարձաքանքել Զարոկյանին. «Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երևի իր կինն է կանգնած ու մտածում է, որ կարող է անպատիժ դուրս գա սրանից: Պարոն Զարոկյանին, կարծում եմ, լուրջ օգնության կարիք կա: Վե՛րջ, չենք արձագանքում, հանգի՛ստ, պարո՛ն Բարխուդարյան։ Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք, հանգի՛ստ»,- ասաց Ավինյանը և դատարկաբանություն որակելով Զարոկյանի ասածները, այդուհանդերձ, անդրադարձավ դրանց։
«Պարոն Զարոկյանը մի քանի բանի մասին բարձրաձայնեց՝ զոնտիկ բռնող, անվտանգության աշխատակից, չգիտեմ ինչ: Ես ուզում եմ հատուկ տեղեկացնել բոլորին, որ ես չունեմ անվտանգության աշխատակից, զոնտիկ բռնող չունեմ և առհասարակ շատ հաճախ Երևանում քայլում եմ մենակ կամ ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ հիմնականում անձամբ եմ վարում»:
Պեդրո Զարոկյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը չի հայհոյել, այլ Արման Բարխուդարյանն է հայհոյելով փորձել մոտենալ իրեն, իսկ իր հնչեցրած վիրավորական բառերը վիրավորանք չեն։

«Ես ասում եմ՝ մարդ դարձի, մա՛րդ, իմ երեխեն անասուն չի, անասու՛ն, ոչխա՛ր։ Ես 100 տոկոս չեմ հայհոյել»,- պնդեց ավագանու ընդդիմադիր անդամը։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ ասաց, որ չի մեկնաբանում Տիգրան Ավինյանի խոսքերը։ Ի դեպ, ավագանու թե իշխանական, թե՛ ընդդիմադիր անդամների կողմից քննադատություն չհնչեց քաղաքապետի հայտարարության վերաբերյալ։

Արփի Հակոբյան