Լքված նորածնին որդեգրել են

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարվա մայիսին Երևանի Արցախի փողոցի ավտոտնակի հարևանությամբ հայտնաբերված նորածնին որդեգրել են։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը, նշելով՝ այլ տեղեկատվություն փոխանցելու իրավասություն չունեն։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մայիսի 11-ին Արցախի փողոցի 8/4 շենքի հարակից ավտոտնակների տարածքից նորածին երեխա էր հայտնաբերվել, որը շտապ տեղափոխվել էր «Մուրացան» հիվանդանոց։ Ընդունման պահին նրա մոտ ախտորոշվել է խորը հիպոթերմիա՝ 31 աստիճան, և շնչառական ծանր ախտանիշներ։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քննություն է իրականացնում ծննդկանին հայտնաբերելու, փոքրիկ ծննդյան հանգամանքները պարզելու ուղղությամբ․

«Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին վտանգի մեջ թողնելու հատկանիշներով, և Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով, որն է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջին 5 տարիներին գրանցվել է ընկեցիկ երեխաների հայտնաբերման 3 դեպք՝ 2-ը 2022 թվականին, 1-ը՝ 2023 թվականին. բոլոր 3 դեպքերում երեխաները որդեգրվել են։

 

Ռոզա Վարդանյան