Մոսկվայում ավտոմեքենայում ռումբ է պայթել․կան վիրավորներ

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մոսկվայի հարավ-արևմուտքում հոկտեմբերի 15-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին  հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի քաղաքային վարչությունը։ Մոսկվայի դատախազությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել Պրոֆսոյուզնայա փողոցում, գրում է Meduza-ն։

Ըստ քննության տվյալների՝  պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, այդ թվում՝ 6-ամյա մի տղա։ Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։ Դեպքի վայրում են շտապօգնության և ԱԻՆ մեքենաները։

Baza տելեգրամ ալիքը հայտնել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել ժամը 8:00-ի սահմաններում, երբ ամենագնացի վարորդը փորձել է ռումբը հեռացնել մեքենայի կապոտի վրայից։ Դեպքի ականատեսներից մեկը Shot տելեգրամ ալիքին պատմել է, որ վարորդը փորձել է կապոտից հեռացնել փաթեթը, որը ծածկված է եղել մանկական բարուրով։  Պայթյունի հետևանքով վարորդի ձեռքն անդամահատվել է, նա վիրավորվել է նաև ոտքից։ Երկրորդ վիրավոր տղամարդը ազդրի բեկորային վնասվածք է ստացել, իսկ երեխան՝ գլխի կտրվածք։

Ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ  մեքենան պատկանում է 44-ամյա գործարար Վիկտոր Միշաչևին։ Նա ռեստորանների ցանց շահագործող «Շեյքեր գրուպ» ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի