Համաշխարհային սովը շարունակում է տարածվել. ՄԱԿ-ի նոր զեկույց

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում 821 միլիոն մարդ այսօր սովի է մատնված, ևավելի քան 150 միլիոն երեխա թերաճ է. սովին վերջ դնելունպատակը անհասանելի է թվում
 
ՀՌՈՄ, 13-ը սեպտեմբերի, 2018թ.: Նոր փաստերն ահազանգում են, որ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել՝ 2017-ին հասնելով 821 միլիոնի (9 բնակչից 1-ը)՝ համաձայն «Պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը 2018-ին» նոր զեկույցի: Թերսնուցման բազմաթիվ ձևերը՝ թերաճությունից մինչև գիրություն, հաղթահարելու սահմանափակ առաջընթաց է գրացվել` հարյուր միլիոնավոր մարդկանց դնելով վտանգի առջև:
 
Վերջին երեք տարիներին սովը շարունակում է գրավել աշխարհը՝ հավասարվելով մեկ տասնամյակ առաջ գրանցած ցուցանիշին: Այս հետընթացը չափազանց անհանգստացնող է: Անհապաղ պետք է ավելի շատ աշխատել, եթե ուզում ենք մինչև 2030-ը հասնել սովը զրոյացնելու Կայուն զարգացման նպատակին:
 
Իրավիճակն ավելի է վատանում Հարավային Ամերիկայում և Աֆրիկայի շատ շրջաններում, մինչդեռ Ասիայում թերսնուցման նվազման միտումը նշանակալիորեն հապաղել է:
 
ՄԱԿ-ի տարեկան զեկույցը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն ազդում է անձրևների հաճախականության և գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են` երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների և տնտեսական անկման հետ միասին, սովի մակարդակի աճի հիմնական պատճառներն են:
 
«Պարենային անապահովության ահագնացող աճը և թերսնուցման տարբեր ձևերի բարձր ցուցանիշները հստակ մատնանշում են, որ մեծ ջանքեր պիտի գործադրել ԿԶՆ պարենային ապահովությանը և բարելավված սնուցմանը հասնելու համար՝ ճանապարհին «ոչ մեկին հետևում» չթողնելով»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ:
 
«Եթե մենք նպատակադրվել ենք մինչ 2030-ը վերջ տալ սովի և թերսնման բոլոր ձևերին, պետք է անհապաղ գործի անցնել և ուժեղացնել սննդային համակարգերի դիմակայունությունը և հարմարվողականությունը, ինչպես նաև՝ բարձրացնել կլիմայական փոփոխության և ծայրահեղությունների նկատմամբ բնակչության կենսունակությունը»,- ասում են կազմակերպությունների ղեկավարները:
 
Բոլոր տիպի թերսնուցմանը վերջ դնելու դանդաղառաջընթացի մասին
Զեկույցում նշվում է, որ երեխաների թերաճությունը նվազեցնելու միայն թեթև առաջընթաց է գրանցվել. 2017-ին մինչև 5 տարեկան 151 միլիոն երեխա ցածրահասակ է (տարիքի համեմատ)՝ համեմատած 2012-ի 165 միլիոն երեխայի հետ: Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում և Ասիայում են գրանցված թերաճ երեխաների 39 և 55 տոկոսները համապատասխանաբար:
 
Զեկույցը «ամոթալի» է համարում վերարտադրողական տարիքում գտնվող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ անեմիայի առկայության փաստը: Դա մեծ հետևանք ունի թե՛ կնոջ և թե՛ երեխայի առողջության ու զարգացման վրա:
Ոչ մի երկրում վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ անեմիայի ցուցանիշների նվազում չի գրանցվել (ի դեպ վերջինս Աֆրիկայում և Ասիայում երեք անգամ ավելի է տարածված):
 
Բացառապես կրծքով կերակրման ցուցանիշները Աֆրիկայում և Ասիայում 1.5 անգամ բարձր են, քան Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մինչև 6 ամսական երեխաների միայն 26 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
 
Սովի հակառակ կողմը. գիրությունն ավելի մեծ խնդիր էդառնում
Մեծահասակների գիրությունը ավելի մեծ խնդիր է դառնում: Աշխարհում 8 բնակչից մեկը գեր է: Խնդիրն ավելի արտահայտված է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Աֆրիկան և Ասիան նույնպես հետ չեն մնում:
 
Շատ երկրներում խնդիր է թե՛ թերսնուցումը և թե՛ գիրությունը, ինչը նույնիսկ կարող է արտահայտվել նույն ընտանիքում: Սննդարար ուտելիքի թանկությամբ պայմանավորված դրա անհասանելիությունը, սննդի անբավարարությունից առաջացող սթրեսը և սննդի խնդրին հոգեբանորեն հարմարվելը օգնում են հասկանալ սննդի պակաս ունեցող ընտանիքների ավելորդ քաշի և գիրության հավանականությունը:
 
Կոչը
Զեկույցում կոչ է արվում ապահովել սննդի հասանելիությունը՝ կտրելով թերսնուցման սերնդեսերունդ փոխանցվող շղթան: Այս գործընթացում անպայման պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերին՝ նորածիններին, մինչև 5 տարեկան երեխաներին, անչափահաս աղջիկներին և կանանց:
 
Զեկույցում նաև կոչ է արվում կլիմայական դիմակայունության համար աշխատել կլիմայական փոփոխություններին հարմարվելու, դրա հետևանքները մեղմելու և աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ:
 
Հիմնական փաստերն ու թվերը
2017-ին աշխարհում 821 միլիոն մարդ՝ յուրաքանչյուր 9 բնակչից մեկը, սովի է մատնված եղել.

  • Ասիայում՝ 515 միլիոն
  • Աֆրիկայում՝ 256.5 միլիոն
  • Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 39 միլիոն
  • Մինչ 5 տարեկան երեխաների 22 տոկոսը՝ 150.8 միլին երեխա, թերաճ է (ցածրահասակ տարիքի համեմատ)
  • Մինչ 5 տարեկան երեխաների 7.5 տոկոսը՝ 50.5 միլիոն երեխա, թերքաշ է (նիհար հասակի համեմատ)
  • Մինչ 5 տարեկան երեխաների 5.6 տոկոսը՝ 38.3 միլիոն երեխա, գերքաշ է (գեր հասակի համեմատ)
  • Վերարտադրողական տարիքի կանանց 32.8 տոկոսը անեմիա ունի:
  • Մինչ 6 ամսական երեխաների 40.7 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
  • Յուրաքանչյուր 8-րդ բնակիչ՝ 672 միլիոն մարդ այսօր գիրության խնդիր ունի:

 
Իրավիճակը Հայաստանում

  • Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը՝ թերաճության խնդիր:
  • Մինչև 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
  • Մինչև 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
  • 15-49 տարեկան կանանց 45 տոկոսն ավելորդ քաշ ունի:
  • Բոլոր ընտանիքները յոդացված աղ են օգտագործում: Ավելին՝ այստեղ: