Մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած ազատամարտիկի՝ անօթևան ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից հատկացված դրամական միջոցից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները, մեխանիզմը:

Նախնական քննության տվյալներով՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահը (ծնված 1961թ.), տեղյակ լինելով, որ երկրորդ խմբի հաշմանդամ, 2010թ. մահացած ազատամարտիկ Հ. Անտոնյանի ընտանիքը որպես անօթևան հաշվառված է բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցողների ցուցակում, 2012թ. սկզբին հանդիպել է վերջինիս այրուն և իր օգնությունն առաջարկել՝ բնակարան գնելու համար նախատեսված գումարը ստանալու հարցում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանված կարգով, 21.04.2012թ. որոշում է կայացվել՝ Հ.Անտոնյանի ընտանիքին երկու սենյականոց բնակարան գնելու համար գումար հատկացնելու մասին։ Նշված գումարը Հ. Անտոնյանի կնոջ հաշվի համարին փոխանցվելուց հետո 56-ամյա տղամարդը ներկայացրել է, թե իբր իր միջամտությամբ է կայացվել նշված որոշումը, թե, իբր, իրականում նրան պետք է փոխանցվեր մեկ սենյականոց բնակարան գնելու համար անհրաժեշտ գումար, սակայն նախատեսվածից ավել գումար է փոխանցվել։ 2012թ. ապրիլի 28-ին վերջինիս համոզել է կանխիկացնել ու իրեն տալ, իբր, ավել փոխանցված՝ 4.801.194 ՀՀ դրամ գումարը, ինչը խաբեությամբ հափշտակել է:

 Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։