Թուրքիայի 5 նահանգներում արգելվել են բողոքի ցույցերը՝ քրդամետ կուսակցության հայտարարած հանրահավաքին ընդառաջ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիայի առնվազն 5 նահանգների իշխանություններն արգելել են բոլոր բողոքի ցույցերն ու միջոցառումները՝ քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության կողմից նախատեսվող «Ազատության հանրահավաքներին» ընդառաջ։

Դիարբեքիրի նահանգապետը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 9-13-ը հինգ օրով արգելվել են բաց տարածքներում բոլոր բողոքի ակցիաները։

«Հաստատվել է, որ հոկտեմբերի 9-ից, ի պատասխան ահաբեկչական PKK կազմակերպության կոչերի, մեր նահանգում ահաբեկչությանը համակրող կառույցների կողմից կարող են իրականացվել լայնածավալ անօրինական գործողություններ։ Հնարավոր են սադրիչ գործողություններ՝ ուղղված մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը խարխլելուն, ինչը կհանգեցնի հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության լուրջ խախտումների»,- ասվում է հայտարարության մեջ։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Սիրիայից արտաքսվել է 1998 թվականի հոկտեմբերի 9-ին և կալանավորվել թուրքական իշխանությունների կողմից 1999 թվականին։ DEM կուսակցությունը «Հոկտեմբերի 9»-ը համարում է «միջազգային դավադրության» օր։ Կուսակցությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Դիարբեքիրում հանրահավաք է կազմակերպելու «Խաղաղություն ընդդեմ պատերազմի, ազատություն ընդդեմ մեկուսացման. մենք դեմ ենք դավադրությանը» կարգախոսներով։

Նույն հիմնավորմամբ նահանգապետերը հոկտեմբերի 9-13-ը բողոքի արգելքներ են սահմանել Վանում, հոկտեմբերի 10-14-ը՝ Մարդինում և հոկտեմբերի 10-13-ը՝ Հաքքարիում:

Բաթմանի նահանգապետը ևս հայտարարել է, որ բոլոր բողոքի ակցիաներն ու միջոցառումները նահանգում արգելվել են մինչև հոկտեմբերի 13-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի