«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելն ուժեղացրել է հարվածները խմբավորման օբյեկտներին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին 190 արկ է արձակվել Լիբանանից «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։
Ըստ իսրայելացի զինվորականների՝ տուժել է առնվազն 12 մարդ, պարզաբանում է Reuters-ը։ Հրթիռային նախազգուշացումներ են հնչել Իսրայելի հյուսիսում, ներառյալ Ավիվիմ և Կիրյաթ Շմոնա շրջանները:

Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ «Ֆադի-1» հրթիռներով հարվածել է Հայֆայից հարավ գտնվող ռազմաբազային: Հերթական հարվածը զինյալների կողմից հասցվել է սահմանից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տվերիա քաղաքին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են «Հըզբոլլահի» թիրախները Լիբանանի հարավում։ Իսրայելական զինուժը Լիբանանում իր ցամաքային գործողությունը բնութագրում է որպես «տեղական, սահմանափակ և թիրախային», սակայն, ինչպես գրում է Reuters-ը, «դրա մասշտաբները անշեղորեն աճում են անցյալ շաբաթվանից»:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի դաշնակից լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման դեմ (խմբավորումը ճանաչված է որպես ահաբեկչական ԱՄՆ-ում և Եվրամիությունում): Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ շարունակվում է արդեն մեկ տարի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի