Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը: 2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից:

Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը ստորագրահավաք էր սկսել Գրիգոր Մինասյանի դեմ, որին միացել էր շուրջ երկու տասնյակ պատգամավոր։ Թեև պաշտոնապես այդպես էլ չհրապարակվեց, թե կոնկրետ որ թերացման հետևանքով են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ հանդես եկել այդ նախաձեռնությամբ, այնուամենայնիվ նրանցից ոմանք ընդգծում էին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի նշանակումը և Մինասյանի ընտանիքի, մասնավորապես հոր՝ Արա Մինասյանի և եղբոր՝ Միքայել Մինասյանի հանգամանքը։ Ստորագրահավաքի մասին հայտարարվելուց շատ չանցած Գևորգյանը հրաժարական ներկայացրեց, լուրն իր ֆեյսբուքյան էջում կիսվեց նաև Մինասյանը՝ ափսոսանք հայտնելով այդ առիթով։ Օրեր անց Գրիգոր Մինասյանը ևս հրաժարականի դիմում  ներկայացրեց։