Պուտինի օգնականը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս

Լուրեր

21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
Բոլորը

ԱՄՆ-ն ու արևմտյան մյուս երկրները փորձում են միջամտել Հարավային Կովկասի գործերին՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ արդեն իսկ նախապատրաստված կարգավորման գործընթացին մասնակցելու պատրվակով։ Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն ու մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում եմ սողոսկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործընթաց։ Մենք գտնում ենք, որ սև աշխատանքը կատարվել է Մոսկվայում, և հիմա Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթաց՝ այդպիսով մտնելով տարածաշրջանային գործերի մեջ ու հենց տարածաշրջան»,- հայտարարել է Ուշակովը։

Նա կրկին դժգոհել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից։

«Մեղմ ասած, նույնիսկ երկկողմ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Արևմուտքի այս դերը և բանակցային գործընթացին միջամտելու փորձերը։ Եվրամիության առաքելության գործունեությունը Հայաստանում նույնպես չի ողջունվում։ Այս առաքելությունը, ցավոք, ավելանում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի