Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսաստանի կողմից Բռնակցված Ղրիմում հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հրդեհ է բռնկվել Թեոդոսիայի նավթի պահեստում, գրում է Meduza-ն։

Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրդեհի պատճառով տեխնածին քաղաքային արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Սակայն ավելի ուշ իշխանությունները  հերքել են  տեղեկությունը՝ դա անվանելով «տեխնիկական սխալ»։

Նշվում է, որ նավթի պահեստին հարող երկու փողոցների երթևեկությունն արգելափակված է։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մարում են հրդեհը։ Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն ասել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառների մասին քաղաքապետարանից ոչինչ չեն հայտնել։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսել:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը հերթապահող հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ղրիմի, ևս վեցը՝ Կուրսկի շրջանի և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում։

«Астра»-ի  և ուկրաիանական «Крымский ветер» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Թեոդոսիայում անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է «Ծովային նավթային տերմինալը»՝ նավթամթերքների փոխադրման ծավալներով Ղրիմում ամենամեծը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս նավթապահեստն  արդեն հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից 2023 թվականի ձմռանը և 2024 թվականի գարնանը։

«Крымский ветер»-ը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ Ղրիմում հարձակման են ենթարկվել նաև Սակիի և Բելբեկի ռազմական օդանավակայանները։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Թեոդոսիայում նավթային տերմինալի վրա հարձակումը՝ նշելով, որ այս նավթապահեստն օգտագործվում է նաև «Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի կարիքները բավարարելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի