Ուկրաինան Հաագայի արբիտրաժային դատարանին կոչ է արել ՌԴ-ին պարտավորեցնել՝ ապամոնտաժել Ղրիմի կամուրջը

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին՝ ապամոնտաժել Ղրիմի կամուրջը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներկայացուցիչ Օքսանա Զոլոտարևան Հաագայում կայացած լսումների ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ապօրինաբար է կառուցել կամուրջը և հիմա պետք է քանդի այն, որպեսզի ապահովի Կերչի նեղուցով անցումը միջազգային իրավունքի համաձայն։

«Կամուրջի ապամոնտաժումը միակ ճանապարհն է վերականգնելու բոլոր երկրների նավերի անցումը, որոնք նախկինում օգտագործել են նեղուցը, և նավերի, որոնք հետագայում կօգտվեն նեղուցից»,- ասել է Զոլոտարևան:

Ուկրաինան արբիտրաժային վարույթ է հարուցել Ռուսաստանի դեմ 2016 թվականի սեպտեմբերին։ 2020 թվականին Հաագայի արբիտրաժային դատարանը հաստատել է իր իրավասությունը, և ըստ էության լսումները սկսվել են 2024-ի սեպտեմբերի 23-ին: Այս գործի շրջանակում Ուկրաինան պահանջում է կիրառել Ծովային իրավունքի մասին կոնվենցիան և պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր խախտումների, այդ թվում՝ Ղրիմը Կրասնոդարի երկրամասին կապող կամրջի անօրինական շինարարության համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի