ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը նույնպես կոնսենսուս է պահանջում. ԱԳՆ-ի պարզաբանումը

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամակցության հնարավորության հարցը պարբերաբար քննարկվում է, ինչին ի պատասխան՝ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ պաշտոնական Երևանը կկիրառի վետոյի իր իրավունքը:

Վերջին շրջանում, սակայն, ակտիվացել են Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու շուրջ խոսակցությունները: Որոշ փորձագետներ նշում են, որ այս դեպքում արդեն ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կոնսենսուսի անհրաժեշտություն չի առաջանա, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին առանց Հայաստանի համաձայնության դառնալ ՀԱՊԿ դիտորդ երկիր։

Արդյո՞ք վետոյի իրավունքը գործում է ոչ միայն ՀԱՊԿ նոր անդամ ներգրավելու, այլեւ որևէ երկրի դիտորդի կարգավիճակ տալու դեպքում։ Այս հարցի պարզաբանման նպատակով Factor.am-ը հարցմամբ դիմեց ՀՀ ԱԳ նախարարություն:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ստացանք հետևյալ պարզաբանումը․ «Հայտնում ենք, որ ՀԱՊԿ Կանոնադրության 4-րդ գլխի 12-րդ հոդվածի առաջին պարբերությամբ և 7-րդ գլխի 21-րդ հոդվածով ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրման որոշումը կայացնում է Հավաքական Անվտանգության Խորհուրդը, որում, բացառությամբ ընթացակարգային հարցերի, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»:

Ասել է թե՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում չի կարող լինել ոչ լիարժեք անդամի, ոչ էլ դիտորդի կարգավիճակով՝ առանց Հայաստանի համաձայնության։