Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մենք իսկապես հավատում ենք վերջինիս սկզբունքներին և հասկանալի է, որ դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Այսպիսով, հասարակության մեջ ձևավորված արժեքների տեսանկյունից, մենք մոտեցել ենք ԵՄ-ին և արևմտյան երկրներին: Անվտանգության առումով, Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, այդ երկրորդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը»,- ասել է Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։