Բացահայտվեց զինված դավադրություն. ՀՀ-ն արտաքին ինտերվենցիայից պաշտպանված չէ՝ հեղաշրջման ռիսկ կա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 02:02
Իսպանիան հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
Բոլորը

Հրաժարական տվեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ում հրաժարականի հարցով ՔՊ պատգամավորները ստորագրահավաք էին սկսել։ Մինասյանը գրել էր․ «Ես էլ որոշեցի միանալ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին։ Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»:
Factor TV-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ այս ֆոնին նախարարի հրաժարականը բնական է։

«Ճիշտ կլիներ, եթե ավելի վաղ հրաժարական տար՝ շահերի բախման բերումով։ Բայց ինքը ինչպես հայտնի է՝ համարում է, որ շահերի բախում չկա նախարարի գործառույթների և ընտանիքի հետ կապված հարցերի միջև։ Ես այս մասին իրեն ասել եմ, երբ դեռ փոխնախարար էր, Կարեն Անդրեասյանն էլ նախարար էր։ Շատերի ներկայությամբ բացատրել եմ, որ իմ ընկալմամբ կա շահերի բախում այդտեղ և կարող է վնասել այն առաքելության իրականացմանը, որ պիտի անի նախարարությունը։ Դատաիրավական բարեփոխումները չեն կարող արդյունավետ լինել, եթե կա այդպիսի շահերի բախում։ Նա պնդեց, որ չկա շահերի բախում»։
Լևոն Բարսեղյանը զարմանալի է համարում, որ ՔՊ-ի ստորագրահավաք կազմակերպած պատգամավորները նոր են իմացել, որ կա շահերի բախում՝ այն դեպքում, երբ Մինասյանը երկար ժամանակ պաշտոնավարում էր։

ՔՊ-ից տարբեր պատգամավորներ ասում էին, թե ստորագրահավաքի պատճառը այն խոսակցություններն են, որ ՀՀ-ում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մենք ՔՊ-ի առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել իրականացնել։ Չկա՞ վտանգ, որ պաշտոնանկություններով նախարարներին դարձնեն պատասխանատու, մեղքը բարդեն նրանց վրա, և վերջում՝ չկատարեն խոստացված դատաիրավական համակարգի բարեփոխումները։

«Նիկոլ Փաշինյանն է այս ձախողումների պատասխանատուն՝ քանի նախարար ուզում է՝ թող փոխի։ Բերեիր այնպիսի նախարար, որը կկատարեր տվածդ խոստումները, մեղքը մի՛ գցեք հեռացված նախարարների վրա։ Պարո՛ն Փաշինյան, խոստացել ես, չես արել, և մեղքի ընդունում չի եղել։ Հնարավոր չէ՞ր, որ վարչապետն ասեր, որ իրենք ձախողել են արդարադատական բարեփոխումները»,- նշեց պարոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան