Ադրբեջանը ղեկավարվում է ընտանեկան մաֆիայի կողմից, որը պատասխանատու է ԼՂ-ի էթնիկ զտումների և սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների համար. ԵԽԽՎ պատգամավորներ

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախօրեին քննարկում է տեղի ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացման վերաբերյալ։ Ադրբեջանի հարցով զեկուցող, Նորվեգիայից պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտարարել է, որ հունվարի 24-ին Վեհաժողովը որոշել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Վեհաժողովը, ի թիվս այլ բաների, անհանգստացած էր մոնիթորինգի ընթացակարգում համագործակցության բացակայությունից և փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի բացակայությունից, ինչպես նաև վկայակոչել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը:

«Ցավոք, մինչ մենք մոտենում ենք COP29-ին, վերջին իրադարձությունները սխալ ուղղություն են ցույց տալիս։ Ադրբեջանի իշխանությունները որոշել են Վեհաժողովին չհրավիրել սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։ Օգոստոսի 26-ին ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵԽԽՎ 76 անդամների, որոնք քվեարկել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու օգտին։ Արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի նրանց պատվիրակության մասնակցությունը Վեհաժողովին»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ձևը կրկին մտահոգություն է առաջացնում ժողովրդավարական չափանիշների հարգման հետ կապված։

Քրիստոֆերսենն ընդգծել է, որ սեպտեմբերի 1-ի ընտրությունները տեղի են ունեցել այլակարծության դեմ շարունակվող ճնշումների ֆոնին, որոնք բնութագրվում են խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումներով, ինչպես նաև քաղաքական ակտիվիստների, քննադատների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների շարունակական ճնշումներով:

«Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ առնվազն 303 անձ բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, մենք բախվել ենք չլուծված իրավիճակի՝ կապված Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմական և քաղաքացիական գերիների հետ, որը նշված է մեր 2023 թվականի 2483 բանաձևում, ինչպես նաև էթնիկ և մշակութային զտումների մտավախության՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ առնելուց հետո»,- ասել է պատգամավորը։

ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանն էլ հայտարարել է, որ Միացյալ Եվրոպական Ձախերի անունից խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շարունակական ուղու առնչությամբ՝ մատնանշելով լուրջ ճնշումները սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքացիների հանդեպ սարսափելի վերաբերմունքը, ռազմատենչ և սպառնալից պահվածքը հարևան Հայաստանի նկատմամբ։

«Այս տարի և՛, այսպես կոչված, նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններն անցան այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կկարմրի։ Որպեսզի պարզ լինի՝ մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիայի կողմից։ Այն պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների համար։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում վերջին տարիներին ավելի է վատթարացել՝ քաղաքական դրդապատճառներով իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների և անկախ լրագրողների կալանավորման պատճառով: Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 քաղաքացիների էթնիկ զտումը»,- ասել է Գավանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմն աշխատում է ապահովել, որ բոլոր ընդդիմադիր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ։

«Այս բոլոր գործողությունների լույսի ներքո պարզ է, որ Վեհաժողովը ճիշտ է վարվել՝ այս տարվա սկզբին հրաժարվելով վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը նախաձեռնելու Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ՝ կապված Ադրբեջանի կողմից այս կազմակերպության նկատմամբ իր կանոնադրական պարտավորությունների բազմաթիվ լուրջ խախտումների հետ»,- հայտարարել է պատգամավորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի