Տարհանման ծրագիր այս պահին չի նախատեսվում․ ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հայ համայնք կա, ռազմական գոտիներից հեռու են և անմիջականորեն վտանգված չեն, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակման հետևանքով տուժածների շրջանում հայեր, բարեբախտաբար, չկան։ Գանտահարյանը, սակայն, մատնանշեց, որ հայ համայնքը, բնականաբար, կրում է այն բոլոր հետևանքները, ինչ Լիբանանի ժողովուրդը՝ քաղաքական անորոշություն, ֆինանասական ճգնաժամ, ռազմական գործողությունների հետևանքով ծագած խնդիրներ։ Ոչ պաշտոնական տվյալներով Լիբանանում շուրջ 120 հազար հայ է ապրում։

«Պայթյունների ձայները երբեմն լսվում են նաևԲեյրութի հարավային արվարձաններում։ Այս պահի դրությամբ նշեմ, սակայն, որ տարհանման գործողություններ չեն նախատեսվում։ Դիվանագիտական ներկայացուցիչները ևս իրենց քաղաքացիների համար նման գործողություններ այս պահին չեն իրականացնում։ Իհարկե, բոլոր երկրները, որպես կանոն, զգուշացնում, հորդորում են իրենց քաղաքացիներին չգնալ Լիբանան»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը նաև ասաց, որ վերջին իրադարձություններից հետո Բեյրութում գործող հայկական քաղաքական կուսակցությունները նիստ են անցկացրել, քննարկել տարբեր սցենարների դեպքում համակարգված աշխատելու, հատկապես փախստականների հարցերը համակարգելու խնդիրները:

«Հանդիպել են նաև հայկական մարդասիրական խմբերը, հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները, քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքային, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ ռազմական գործողությունների հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում»,- մանրամասնեց նա։

Շահան Գանտահարյանը հայտնեց, որ օտարերկրյա բազմաթիվ ավիաընկերություններ իրենց թռիչքներն առկախել են կամ չեղարկել, բայց լիբանանյան ավիաընկերությունները շարունակում են չվերթները, այդ թվում՝ իրականացվում է նաև Բեյրութ- Երևան չվերթը։

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավի սահմանային շրջաններում։ Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ թիրախները շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների օբյեկտներն են։

Մանյա Պողոսյան